Ռուսաստանն ու ԱՄՆ մնում են աշխարհի խոշորագույն զենք արտահանող երկրները
Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ինստիտուտը (ՍԽՀՀԻ) փետրվարի 22-ին հերթական զեկույցն Է ներկայացրել զենքի համաշխարհային առեւտրի վերաբերյալ: Դրանում նշվում Է, որ այդ բնագավառում ամենախոշոր արտահանողներն են մնում ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սկսած 2004 թվականից, զենքի առեւտրի ծավալը մշտապես աճել Է եւ 2011-2015 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում նախորդ հինգամյակի համեմատությամբ ավելացել 14 տոկոսով: 2011-2015 թվականներին զենքի ամենախոշոր արտատանողները եղել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան: Այս երկրներին բաժին Է ընկնում այդ բնագավառում ընդհանուր վաճառքների 74 տոկոսը, միայն ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին՝ 58 տոկոսը:
Ռուսաստանը 2011-2015 թվականներին նախորդ հնգամյակի համեմատությամբ իր արտահանությունն ավելացրել Է 28 տոկոսով, իսկ զենքի գլոբալ առեւտրում նրա բաժինը վերջին հինգ տարում կազմել Է 25 տոկոս:
2011-2015 թվականներին Ռուսաստանը զենք Է մատակարարել 50 երկրների: Ռուսական արտադրանքի հիմնական գնորդները եղել են Հնդկաստանը (39 տոկոս), Չինաստանը եւ Վիետնամը (11-ական տոկոս): Եվրոպական վաճառքներն աճել են 264 տոկոսով, հիմնականում՝ Ադրբեջանին կատարված մատակարարումների հաշվին, որին քննարկվող ժամանակաշրջանում բաժին Է ընկել արտահանման ամբողջ ծավալի 4,9 տոկոսը: Նախորդ ժամանակահատվածում՝ 2006-2010 թվականներին, այդ ցուցանիշը կազմում Էր ընդամենը 0,7 տոկոս:
ԱՄՆ-ին բաժին Է ընկնում զենքի արտահանման ընդհանուր ծավալի 33 տոկոսը: 2011-2015 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում արտասահմանյան երկրներին դրա մատակարարումները նախորդ հնգամյակի համեմատությամբ աճել են 27 տոկոսով:
2011-2015 թվականներին Չինաստանի կողմից զենքի արտահանումը նախորդ հնգամյակի համեմատությամբ 88 տոկոս աճ Է արձանագրել եւ առաջ անցել Ֆրանսիայի արտահանական մատակարարումներից, որոնք, ընդհակառակը, կրճատվել են 9,8 տոկոսով: Գերմանիայում զենքի արտահանումը նույն ժամանակաշրջանում նվազել Է կիսով չափ:
Սպառազինությունների տասը խոշորագույն ներմուծողներից վեցը ներկայացնում են Ասիան եւ Օվկիանիան՝ Հնդկաստանը (զենքի ներմուծման ընդհանուր ծավալի 14 տոկոսը), Չինաստանը (4,7 տոկոս), Ավստրալիան (3,6 տոկոս), Պակիստանը (3,3 տոկոս), Վիետնամը (2,9 տոկոս) եւ Հարավային Կորեան (2,6 տոկոս):
Ուշագրավ Է, որ եվրոպական երկրների կողմից զենքի գնումները 2006-2010 եւ 2011-2015 թվականներին կրճատվել Է 41 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: