Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՀՀ կառավարություն․ աջակցություն «ՎԿՍ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին
25/02/2016 18:02
Կիսվել

ՀՀ կառավարություն․ աջակցություն «ՎԿՍ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին

Այսօր կայացած գործադիրի նիստի ընթացքում կառավարության որոշմամբ թույլատրվել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Հիմնավորման համաձայն՝ «ՎԿՍ Արմենիա»-ն 2007թ.-ից գործունեություն է ծավալում Հայաստանում և աշխատում է տոլինգային եղանակով՝ արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա՝ կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի տրամադրած հումքով և սարքավորումներով: Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2013թ. ընկերությունը ձեռք է բերել սեփական տարածք: Որոշմամբ ընկերությանն արտոնություն տրամադրելը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման համար: Վարչապետի խոսքով՝ ընդունված որոշումը կնպաստի թեթև արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կառավարությունը որոշել է «Շուկայական հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի IFAD համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամին պետբյուջեից տրամադրել 346,020.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, բայց ոչ ավելի քան 173,000,0 հազ. դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2016թ. դեկտեմբերի 18-ը մարման ժամկետով, տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է հետևություններ անել և հանձնարարել օրենքի շրջանակում պատասխանատվության ենթարկել միջազգային պայմանագիրը խախտած պատասխանատուներին:

Գործադիրն ընդունել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին հավանություն տալու մասին» որոշում: Ծրագրի իրականացման արդյունքում Դիլիջան համայնքը կունենա հիմնանորոգված մանկապարտեզ, ինչը կապահովի երեխաների հաճախելիության մեծացում, կբացվի նոր խումբ, լավագույն պայմաններ կստեղծվեն մանուկների գեղագիտական մակարդակի բարձրացման, առողջության ամրապնդման, ինչպես նաև մանկապարտեզն սպասարկող անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման համար։ Կստեղծվեն հիմնական և ժամանակավոր աշխատատեղեր։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57