Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Տարոն Մարգարյան․ նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում Երևանում
26/02/2016 13:14
Կիսվել

Տարոն Մարգարյան․ նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում Երևանում

Տարոն Մարգարյան. «Մենք կարևորում ենք բոլոր այն ծրագրերի կյանքի կոչումը, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետության ապահովմանը»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ Սուլիվանի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը շնորհավորել է Շոն Օ Սուլիվանին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել է նրան հաջողություններ պատասխանատու գործում: Առանձնակի կարևորելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագիրը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երթևեկության կանոնակարգման առումով անչափ կարևոր էր Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Անդրադառնալով Տրանշ 2-ին` քաղաքապետը ընդգծել է, որ կարևորելով Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել, որպեսզի այդ մասով աշխատանքները ևս կարճ ժամանակահատվածում գործնական ընթացք ստանան:

«Նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում Երևանում, և մենք կարևորում ենք բոլոր այն ծրագրերի կյանքի կոչումը, որոնք ուղղված են մայրաքաղաքի զարգացմանն ու հարմարավետության ապահովմանը: Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի առաջին փուլով իրականացվող ճանապարհաշինական ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, ինչն իսկապես օրակարգային խնդիր էր, և ուրախալի է, որ այն այսօր սահուն իրականանում է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվող երկրորդ փուլի աշխատանքները ևս կյանքի կկոչվեն հաջողությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ ԱԶԲ գլխավոր տնօրեն Շոն Օ Սուլիվանն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի ընթացքից և ներկա արդյունքներից՝ ընդգծելով, որ քաղաքապետարանն իսկապես վստահելի և լուրջ գործընկեր է բանկի համար:

«Իրոք մեծ աշխատանք է կատարված, ինչը ողջունելի է: Վստահ եղեք, պարոն քաղաքապետ, որ մեզ համար հաճելի է աշխատել մի կառույցի հետ, որը պատրաստակամ է ամենայն հետևողականությամբ կյանքի կոչելու առաջադրված բոլոր խնդիրներն ու ծրագրով նախանշված աշխատանքները: Մեր թիմերի համատեղ ամենօրյա աշխատանքով կյանքի կոչվող այս ծրագիրն իսկապես կարելի է օրինակելի համարել: Համոզված եղեք, որ ես ևս իմ հերթին կանեմ հնարավորը, որպեսզի ապահովվի նախանշված ծրագրերի շարունակականությունը»,- նշել է Շոն Օ Սուլիվանը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև ծրագրի 3-րդ փուլով նախանշված աշխատանքների հետ կապված: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, կարևորելով Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում նպաստել համատեղ ծրագրերի շարունակականության ապահովմանը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90