
Կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել Տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկայի և բնական պաշարների, Տրանսպորտի և կապի, Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները: