Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի իջեցման բանակցություններն ընթացքի մեջ են
14/03/2016 13:26
Կիսվել

Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի իջեցման բանակցություններն ընթացքի մեջ են

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի կողմից գազի գնի իջեցման բանակցություններն ընթացքի մեջ են: «1000 խորանարդ մետր գազի դիմաց 165 դոլարը գործում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ գինը լրացուցիչ իջեցվի: Վերջնական պատկերը, երբ պատրաստ կլինի, միանգամից կտեղեկացնենք մեր հանրությանը ձեր միջոցով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը:

Հարցին ի պատասխան «հնարավոր է կրկին 189 դոլար վճարենք ապրիլի 1-ից»` նախարարն ասաց` «չեմ կարծում»: Նրա խոսքով` Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ չէր նախատեսվում այդ մասին որևէ փաստաթուղթ ստորագրել, հետևաբար խոչընդոտներ չկան, գործընթացը բնականոն ընթացքի մեջ է: «Նման պրոտոկոլ ստորագրելու խնդիր այս այցի ժամանակ չկար, նախնական քննարկվում էին հնարավոր մաքիսմալ իջեցման տարբերակները «Գազպրոմ»-ի, ՌԴ կառավարության հետ: Ռուսական կողմից ես զգացել եմ բավականին դրական վերաբերմունք, առողջ բանականության դաշտո ւմ հարցը քննարկելու ցանկություն»,-հավելեց Լևոն Յոլյանը:

ՀՀ կառավարությունը մարտի 10-ին հավանություն տվեց  Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների կնքման երկու նախագծերի: Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլարի չափով:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02