Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Բարձրացվում է ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը
17/03/2016 17:03
Կիսվել

Բարձրացվում է ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը

Ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, տնօրինվում է նաև հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի համար առողջության ապահովագրության համար՝ առավելագույնը ապահովագրավճարի 50 տոկոսի չափով, բայց մեկ անձի համար տարեկան ոչ ավելի, քան 72000 ՀՀ դրամ: Վերլուծությունների համաձայն՝ խնդրո առարկա դրույթն օգտագործվում է որպես ընտանեկան դրամագլխի գումարները կանխիկացնելու միջոց և չի ծառայում իր բուն նպատակին՝ ընտանիքի անդամի առողջապահական խնդիրների լուծմանը: Մասնավորապես, 2016թ. (մինչև մարտի 9-ը) բանկերից ստացվել են շուրջ 299 պետական աջակցության հաշիվներից շուրջ 1340 անձի համար շուրջ 94 մլն ՀՀ դրամի ապահովագրության վճար կատարելու հարցումներ: Մյուս կողմից, համաձայն տարեսկզբին ուժի մեջ մտած փոփոխությունների՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո, ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 ՀՀ դրամը: 2016թ. մարտի 10-ի դրությամբ բանկերին է ներկայացվել ընտանեկան դրամագլխից պարբերական վճարումներ կատարելու շուրջ 700 դիմում, որոնց հիման վրա վճարվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամ գումար: Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2014թ. մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման համապատասխան ենթակետը և որոշման փոխկապակցված մյուս դրույթները: Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կփակի առկա կոռուպցիոն բոլոր ռիսկերի ճանապարհները և կօգնի մարդկանց առանց կորուստների ստանալ գումարը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98