Ռուսաստանի միակ միլիարդատեր կինը՝ Ելենա Բատուրինա
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը՝ բիզնես լեդի Ելենա Բատուրինան, Ռուսաստանի ամենահարուստ կինն է: Ամերիկյան Forbes պարբերականը 53-ամյա Բատուրինայի կարողությունը գնահատում է շուրջ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար:
Ելենա Բատուրինան զբաղվում է ներդրումային գործունեությամբ, վարում է բիզնես՝ անշարժ գույքի շուկայում: Ինչպես տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները՝ Ելենա Բատուրինան հյուրանոցներ ունի մի շարք երկրներում, այդ թվում՝ Դուբլինում, Ավստրիայում, Չեխիայում:
Ռուսաստանի միլիարդատերերի վարկանիշում Ելենա Բատուրինան 65-րդն է, իսկ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում՝ 1577-րդը:
Նա միակ կինն է Ռուսաստանում, որ ունի 1 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի կարողություն: