Այս տարվա հունվարին Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են 1.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․-ի հունվար ամսին Հայաստանում հացի արտադրության ծավալները կազմել է 23.5 հազար տոննա, անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 1.9%-ով։
Միևնույն ժամանակ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 37.1%-ով և կազմել 11.9 հազար տոննա, ձավարեղենի արտադրության ծավալները նվազել են 48.1%-ով և կազմել 22.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրության ծավալներն աճել են 4.7%-ով և կազմել 592 տոննա։