Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Վարչապետն այցելել է անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն
25/03/2016 14:42
Կիսվել

Վարչապետն այցելել է անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») ՊՈԱԿ:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեության ուղղություններին, աշխատանքային պայմաններին, իրականացվող բարեփոխումներին և տեխնիկական վերազինման շարունակական գործընթացին: Կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը նշել է, որ 2015-2016 թթ. կենտրոնը համալրվել է գերճշգրիտ սարքավորումներով և աշխատանքային միջոցներով: Նրա խոսքով՝ սարքավորումները հանդիսանում են Հայաստանում, որոշ դեպքերում՝ նաև տարածաշրջանում եզակի, ինչը նպաստում է մթերքի և հումքի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը՝ ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրոպական միության նորմատիվ պահանջներին համապատասխան: Նշենք, որ ՀՀ և ՌԴ միջև 2015 թ. մայիսի 21-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան հագեցվել է 184 մլն 808 հազար ռուբլի արժողությամբ մի շարք նորագույն հետազոտական համակարգերով՝ ալկոհոլային արտադրանքում, կաթի, հյութերի որակի որոշման և կեղծիքների բացահայտման համար օգտագործվող իզոտոպային եզակի համակարգով, ինչպես նաև ժամանակակից այլ սարքավորումներով: Համաձայնագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն 2018 թվականին՝ համալրելով «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական կառույցը և ընդգրկելով նաև որոշ մարզային կենտրոններ:

Հովիկ Աբրահամյանը շրջել է նաև Բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիայի հսկիչ-թունաբանական բաժնում, որը կառուցվել և համալրվել է ժամանակակից սարքավորումներով Հունաստանի կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակում: Նշվել է, որ այն Հայաստանում առաջին և հագեցվածությամբ միակ լաբորատորիան է, որը թույլ է տալիս միջազգային մեթոդներին համապատասխան իրականացնել բույսերի պաշտպանության միջոցների ազդող նյութերի փորձաքննություններ:

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը կարևորել է կենտրոնի վերազինումը՝ ընդգծելով, որ կատարված մեծ աշխատանքը կնպաստի անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում փորձաքննությունների արագ և արդյունավետ իրականացմանը, ինչը մեծ կարևորություն ունի բիզնեսի անխաթար գործունեության համար: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև անհրաժեշտության դեպքում կենտրոնի համալրումը համապատասխան մասնագետներով, ինչը թույլ կտա ճիշտ որոշումներ կայացնել: «Մեր նպատակն է, որ մեր երկիր միայն միջազգային չափորոշիչներին համապատասխան սննդամթերք մտնի: Դա գերակա խնդիր է մեզ համար, և մենք ձեռնամուխ ենք լինելու, որպեսզի բոլոր վերահսկողական ֆունկցիաներն իրականացվեն ժամանակին և արդյունավետ, բայց և չխաթարվի բիզնեսի գործունեությունը», – եզրափակել է վարչապետը՝ նշելով, որ արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն ստեղծվել է 2011 թ. և Հայաստանի ողջ տարածքում գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղությամբ՝ սննդամթերքի անվտանգություն, բուսասանիտարիա և անասնաբուժություն: 2015 թ. լաբորատորիան իրականացրել է շուրջ 1 մլն 100 հազար փորձաքննություն:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37