Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏՄՊՊՀ․ մի շարք ընկերությունների հանդեպ հարուցվեցին վարչական վարույթներ
25/03/2016 19:54
Կիսվել

ՏՄՊՊՀ․ մի շարք ընկերությունների հանդեպ հարուցվեցին վարչական վարույթներ

Նիստում որոշվեց նաև հարուցել վարչական վարույթներ սննդամթերքի, առավելապես ըմպելիքների արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հանդեպ: Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու, թե որքանով են տնտեսվարողները սպառողներին տրամադրում հավաստի տեղեկատվություն՝ իրացվող ապրանքի վերաբերյալ: Պարզվել է, որ մի շարք դեպքերում ապրանքի անվանումը կարող է մոլորեցնել և շփոթեցնել սպառողներին: Օրինակ, արտադրվող կամ ներմուծվող ըմպելիքների վրա նշված է «Ջերմուկ կիտրոն», «Հայ կոլա մանգո», «Կիլիկիա նարինջ», «Ֆանտա նարինջ»,  «Միրինդա խնձոր» և այլն,  ինչը կարող է սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ այդ ըմպելիքների բաղադրության մեջ առկա է նշված մրգերի պարունակություն, մինչդեռ դրանք պատրաստված են այդ մրգերի փոխարինիչներով, այսպես կոչված՝ համաբուրավետիչ նյութերի հավելումով:

Խնդիրը գրավել է ՏՄՊՊՀ-ի ուշադրությունը նաև այն պատճառով, որ համաձայն ԵՏՄ նոր կանոնակարգի, բոլոր այն դեպքերում, երբ  տնտեսվարողները սննդամթերքի մեջ օգտագործվում են ոչ թե կոնկրետ բաղադրիչ, այլ դրան փոխարինող բուրավետիչ նյութ, պարտավոր են ապրանքի անվանման մեջ ավելացնել «համով և (կամ) հոտով» բառերը:

Վարչական վարույթ  հարուցվեց հետևյալ ընկերությունների հանդեպ. «Թամարա և Անի» ՍՊ, «Քեթրին Գրուպ» ՍՊ, «Վանց Գրուպ» ՍՊ, «Երևանի գարեջուր» ՓԲ, «Կոկա կոլա Հելենիկ Բոթլինգ Քամփնի» ՓԲ, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի Կոլա Բոթլեր» ՍՊ, «Ջերմուկ Գրուպ» ՓԲ, «Սամ-Հար» ՍՊ, «Յունիոն» ՍՊ, «Դարոյնք» ՍՊ և «Արսեն և Ներսես» ՍՊ:

Հանձնաժողովը գտնում է, որ ընկերությունների նման վարքագիծը կարող է հանգեցնել հասարակության մոլորեցման` անբարեխիղճ մրցակցության գործողության, քանի որ մակնշման մեջ տվյալների վերաբերյալ նշումների բացակայությունը հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել տվյալ ապրանքների վերաբերյալ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98