Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ․-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում հացի արտադրության ծավալներն անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ կրճատվել են 2%-ով և կազմել 47.1 հազար տոննա։
Միևնույն ժամանակ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 26.9%-ով և կազմել 25.5 հազար տոննա, իսկ մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են 16.5%-ով և կազմել 411.2 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 24.4%-ով և կազմել 94.8 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրության ծավալների աճը կազմել է 3.7%՝ արձանագրվել է 94.8 տոննա։