Տնտեսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.50
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 423.00+1.50
OIL:  BRENT - 72.90+1.97 WTI - 68.96+1.98
COMEX:  GOLD - 2795.70+0.16 SILVER - 33.76-1.86
COMEX:  PLATINUM - 1017.20-3.76
LME:  ALUMINIUM - 2616.00-1.12 COPPER - 9538.00-0.04
LME:  NICKEL - 15816.00-1.24 TIN - 30950.00-1.52
LME:  LEAD - 2004.00-1.31 ZINC - 3086.50-1.67
FOREX:  USD/JPY - 152.88-0.29 EUR/GBP - 1.0849+0.32
FOREX:  EUR/USD - 1.0849+0.32 GBP/USD - 1.2951-0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42141.54-0.22 NASDAQ - 18607.93-0.56
STOCKS US: S&P 500 - 5813.67-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.39+0.96 TOPIX - 2703.72+0.81
STOCKS CHINA:  HANG SENG - 20380.64-1.55 SSEC - 3266.24-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8159.63-0.73 CAC40 - 7428.36-1.10
STOCKS EUR:  DAX - 19257.34-1.13
30/10/2024  CBA:  USD - 387.05-0.01 GBP - 502.08-0.44
30/10/2024  CBA:  EURO - 419.37+1.23
30/10/2024  CBA:  GOLD - 34459.15+339.46 SILVER - 424.90+9.45
Beeline-ը կներկայացնի ստաժավորման ծրագիր՝ «Կրթություն և կարիերա Expo» ցուցահանդեսի շրջանակում
20/04/2016 14:08
Կիսվել

Beeline-ը կներկայացնի ստաժավորման ծրագիր՝ «Կրթություն և կարիերա Expo» ցուցահանդեսի շրջանակում

Beeline-ն ավագ կուրսերի ուսանողներին կներկայացնի ստաժավորման ծրագիր «Կրթություն և կարիերա Expo» 2016 տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում: Ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 20-22-ը «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում: Ստաժավորման ծրագրից բացի Beeline-ը կներկայացնի Beeline-ի ինտերնետ ծառայությունների «Տարածքային վաճառքների մենեջեր» ծրագիրը, որն ուղղված է երիտասարդներին և ուսանողներին աշխատանքով ապահովելուն:

Beeline-ն ուսանողներին կառաջարկի անցնել 9 ամիս տևողությամբ վճարվող ստաժավորում ընկերության տարբեր բաժիններում` Մոնիտորինգի կենտրոն, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինություն, Գործառնությունների վերահսկողության վարչություն, Մարքեթինգի ծառայություն, Իրավաբանական վարչություն և Հաճախորդների փորձի բարելավման նախագիծ: Ծրագրի արդյունքներով լավագույն փորձնակները կստանան հնարավորություն անցնելու հիմնական աշխատանքի Beeline-ում:   

«Beeline-ը յուրաքանչյուր ուսանողի առաջարկում է ստաժավորման անհատական ծրագիր և նշանակում անձնական ղեկավարի: Փորձնակները հնարավորություն կունենան մասնակցելու ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես  նաև կկատարեն հետաքրքիր գործնական առաջադրանքներ, որոնք թույլ են տալիս կիրառել գիտելիքները պրակտիկայում: Մեծ ընկերությունում աշխատելու փորձը երկրի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի օրինակով անշուշտ լավ սկիզբ կլինի երիտասարդ մասնագետների հետագա կարիերայի համար և կօգնի դարձնել նրանց կյանքն ավելի լավը, իսկ մեզ, որպես նորարար ընկերություն հիանալի հնարավորություն է նպատակասլաց և տաղանդավոր փորձնակներով  լրացնելու մեր աշխատակիցների շարքերը: «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրը Beeline-ի «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության մի մասն է: Այս ծրագրի շնորհիվ մենք միավորում ենք տեխնոլոգիաները, մեր փորձը և կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008 թ.: Այս ընթացքում ընկերությունում պրակտիկա է անցել 96 փորձնակ, որից 47-ը դարձել են Beeline-ի աշխատակից: Beeline-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել երկրի առաջատար բուհերի ավագ կուրսերի ուսանողները: Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի համար փորձնակների հավաքագրումն անցկացվում է ամեն տարի ապրիլից մինչև հունիս: Ուսանողներին անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումը ընկերության www.beeline.am կայքում։

«Թող քո հետքը» գլոբալ ռազմավարությունը «ՎիմպելԿոմ»-ի սոցիալական կորպորատիվ քաղաքականության առանցքային մասն է և ուղղված է նրան, որպեսզի աջակցի երիտասարդ սերնդին թվային տեխնոլոգիաների և նորարարությունների միջոցով կառուցել իրենց ապագան:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

30/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.01
Եվրո (EUR)
419.37
+1.23
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
140.68
-0.50
34459.15
+339.46
Արծաթ
424.90
+9.45