
Հունվար-մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 181 հազար դրամ
Հունվար-մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը մեր երկրում կազմել է 181 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 3.5%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 158 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 215 հազար ՀՀ դրամ:
Նշենք, որ 2015 թվականին մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 184,44 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել էր շուրջ 7.7%-ով: