Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Մեկնարկում է ClimateLaunchpad Հայաստան 2016 Ստարտափ Բիզնես Գաղափարների Մրցույթը
19/05/2016 13:36
Կիսվել

Մեկնարկում է ClimateLaunchpad Հայաստան 2016 Ստարտափ Բիզնես Գաղափարների Մրցույթը

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամը, Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ, մեկնարկում է ClimateLaunchpad Հայաստան 2016 Ստարտափ Բիզնես Գաղափարների Մրցույթը:

ClimateLaunchpad-ը բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտում։ Մրցույթի նպատակներից են պայքարը կլիմայի փոփոխությունների դեմ, ինչպես նաև տնտեսական և սոցիալական զարգացման խթանումը: ClimateLaunchpad մրցույթին մասնակցում են 29 երկիր՝ ներառյալ Հայաստանը։

 «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ մրցույթը կբացահայտնի կլիմայի փոփոխության կամ մաքուր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող և սաղմնային փուլում գտնվող բիզնես գաղափարները, կստեղծի համագործակցություն ստարտափ թիմերի, ձեռներեցների և բիզնես փորձագետների միջև և կձևավորի համագործակցության նոր ցանցեր, ինչպես նաև կօգնի ամենախոստումնալից ստարտափերին հասցնել իրենց գաղափարները/ նորարարությունները հաջորդ փուլ:

Ստարտափ թիմերը կարող են մասնակցել մրցույթին առաջարկելով նորարար գաղափար կամ արտադրական լուծում կլիմայի փոփոխության կամ մաքուր տեխնոլոգիաների վերաբերյալ և վերածել այն կենսունակ բիզնեսի:

Մրցույթը տրամադրում է մի շարք առավելություններ, ներառյալ՝

– Երկօրյա բիզնես ճամբար, որտեղ Հայաստանի և Եվրոպայի առաջատար մասնագետներն ու մենթորները աջակցելու են մաքուր տեխնոլոգիաների և կլիմայի փոփոխության ոլորտի նորարար բիզնես գաղափարներին և ստարտափներին` վերածելով դրանք կենսունակ բիզնեսների,

– 6 շաբաթյա արագացված մենթորային (խորհրդատվական) դասընթացներ՝ ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու և հաջողությամբ մասնակցելու համար,

– Ազգային եզրափակիչ հանդիպում, որտեղ ստարտափ թիմերը ներկայացնելու են իրենց բիզնես գաղափարները ժյուրիի հանձնաժողովին և ընտրված 3 լավագույն թիմերին հնարավորություն է տրվելու մասնակցել եվրոպական եզրափակիչ հանդիպմանը,

– Եվրոպական եզրափակիչ հանդիպում, որտեղ 3 լավագույն ազգային թիմերը ներկայացնելու են իրենց գաղափարները Climate-KIC Ակսելերատորի խորհրդի անդամներին հոկտեմբեր ամսին Տալին քաղաքում, Էստոնիա:

Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարափներին կշնորհվի €10,000, €5,000 և €2,500 մրցանակներ:

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ»-ը (Էն-Թի-Ի-Էֆ) հայկական բարեգործական հիմնադրամ է: Հիմնադրամի ստեղծման հիմքում ընկած է գիտության, նորագույն տեխնոլոգիաների և կրթության առանցքային ոլորտների զարգացման, նորարարական գաղափարների իրագործման, ինչպես նաև միջազգային հարթակների հետ փորձի փոխանակման ու համագործակցության եզրերի հաստատման տեսլականը: Բարեգործական հիմնադրամի նպատակն է աջակցել հայկական գիտական ու մասնագիտական շրջանակներին՝ զարգացնելու կրթություն-տեխնոլոգիա-գիտություն-արտադրություն կապը, իրականացնել բարեփոխումներ ու նորարարություններ տվյալ ոլորտներում և նպաստել երկրի տեխնոլոգիական զարգացման կարևորության ըմբռնմանը:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08