Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հովիկ Աբրահամյան․ ՏՏ արտադրանքը Հայաստանը մրցունակ է դարձնում համաշխարհային շուկայում
17/06/2016 11:51
Կիսվել

Հովիկ Աբրահամյան․ ՏՏ արտադրանքը Հայաստանը մրցունակ է դարձնում համաշխարհային շուկայում

«ԴիջիԹեք» ամենամյա բիզնես ֆորումը կարևոր հարթակ է տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր ներդրումային ու գործարար հնարավորությունների հայտնագործման, համագործակցության խթանման ու փորձի փոխանակման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9-րդ «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հիշեցրեց, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտներից է, և վերջին տարիներին ոլորտի տարեկան միջինը աճը կազմել է 20-25 տոկոս: Նրա խոսքով` այս ոլորտի մասնագետները տնտեսության մեջ ստեղծում են բարձր ավելացված արժեք, և Հայաստանը մրցունակ դարձնում համաշխարհային շուկայում: «ՀՀ կառավարությունը ոլորտի մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ՏՏ էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ կադրերի պատրաստմանն ու կարողությունների հզորացմանը, ձեռներեցության խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը»,-ասաց վարչապետը:

Խոսելով 2015 թվականին ընդունված օրենսդրական փաթեթի մասին, որով ոլորտի նորաստեղծ ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ` Հովիկ Աբրահամյանն ուրախությամբ փաստեց, որ մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել է 111 ընկերություն, որոնցից 88-ը ստացել են հարկային արտոնությունների հավաստագրեր` ստեղծելով ավելի քան 470 աշխատատեղ: «Կարևրում ենք, որ այս ոլորտում գործող հայկական ընկերությունները նախկին արտապատկերումով զբաղվողից վերածվել են հետազոտություններ ու մաշկումներ իրականացնող և բարձր ինժեներական բարդ լուծումներ արտադրո ղ կազմակերպությունների, որոնց թողարկած մրցունակ արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում»,-հավելեց ՀՀ գործադիրի ղեկավարը:

Նա շեշտեց, որ կառավարությունը ամեն պահ հետամուտ է լինելու ոլորտի զարգացմանը, ինչը կտանի ՀՀ-ի ու Արցախի բարգավաճմանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը կարևորեց տարեցտարի ՏՏ ոլորտի կայուն տնտեսական աճը` հույս հայտնելով, որ ոլորտի լուծումները կկիրառվեն ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի` որպես արտահանող երկրի ուրույն տեղը կվաստակեն համաշխարհային ՏՏ քարտեզի վրա: «Այլ ոլորտների համար շատ լուծումներ ունենք, պետք է գնալով մեր լուծումները շատանան, և դա նպաստի այլ ոլորտների զարգացմանը: «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը մեր ընկերություններին հնարավորություն է ընձեռում ցույց տալ ու քննարկել այդ լուծումները այլ ոլորտների ներկայացուցիչների հետ»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Իններորդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումի  օրակարագում տնտեսության տեխնոլոգիական զարգացման և անվտանգության հիմնախնդիրներն են: Այն անցկացվում է հունիսի 17-18-ին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52