Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Հարուցվել է քրգործ՝ հարկայինի աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները պարզելու նպատակով
27/06/2016 18:51
Կիսվել

Հարուցվել է քրգործ՝ հարկայինի աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները պարզելու նպատակով

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով վկա, «Սոնա-Ելենա» ՍՊ ընկերության հաշվապահ Արմեն Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես՝ Արմեն Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցները, առանց ստուգման հանձնարարականի, հիշյալ ՍՊ ընկերությունում իրականացրել են ստուգում, որի ընթացքում հայտնաբերվել է ՍՊ ընկերությունում աշխատող 10-ը անձանց չգրանցված լինելու փաստը: Ստուգումն ու դրա արդյունքներն օրինականացնելու և փաստաթղթավորելու նպատակով դրանից երեք օր անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին, Շենգավիթի հարկային տեսչությունում, իր մասնակցությամբ, հարկային տեսչության աշխատա կիցները կազմել են ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող՝ ստուգումն, իբր, 2014 թվականի հոկտեմբերի 13-ին կատարելու մասին փաստաթղթեր՝ հայտարարություն, ստուգման արձանագրություն և ստուգման ակտի նախագիծ, որոնք հիշյալ աշխատակիցների պահանջով ինքը ստորագրել և հաստատել է ՍՊ ընկերության կնիքով:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88