Հայաստանի արտաքին առևտրի մոտ մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 536,10 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 20%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ հրապարակված վիճակագրության՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 132,35 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 403,74 մլն ԱՄՆ դոլար:
Հարկ է նշել, որ հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության մոտ 28%-ը:
Նշենք նաև, որ 2015 թվականին Ռուսաստանի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 173,97 մլն ԱՄՆ դոլար: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր 18%-ով: