Տնտեսական

USD BUY - 390.00-2.00 USD SELL - 393.50-1.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 87.23-2.25 WTI - 83.34-1.80
COMEX:  GOLD - 2405.30-0.01 SILVER - 28.74+1.13
COMEX:  PLATINUM - 944.20-0.96
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.64+0.19 EUR/GBP - 1.0654+0.15
FOREX:  EUR/USD - 1.0654+0.15 GBP/USD - 1.2371-0.43
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Ռուբեն Վարդանյանը պատմել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի՝ FAST-ի գործարկման մասին
11/07/2016 23:08
Կիսվել

Ռուբեն Վարդանյանը պատմել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի՝ FAST-ի գործարկման մասին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը գործընկերների հետ ավարտին է հասցնում Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology – FAST) գործարկման հարցերը, որն ուղղված է Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն և հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն։ Այս մասին ասել է գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ FAST-ը պետք է դառնա Հայաստանում ՏՏ, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, ռոբոտիկայի, առաջատար ինժեներային ու արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական ճեղքման հիմքը:

«Մենք դիտարկում ենք հիմնադրամի զարգացման համար $ 10 մլն-ի չափով առաջնային ֆինանսավորման տրամադրման հնարավորությունը եւ հաջորդիվ միջոցների հավաքագրման գլոբալ արշավի կազմակերպումը՝ հիմնադրամի ծավալը երեք տարվա ընթացքում մինչեւ $ 200 մլն հասցնելու նպատակով։ Քննարկվող մոդելի համաձայն, FAST-ը կարող է դառնալ խառը գրանտա-վենչուրային ֆինանսավորման գործիք, իսկ հիմնադրամի կառավարումը կիրականացվի խորհրդատվական խորհրդի կողմից։ Դրա կազմում հիմնադիրներից բացի կընդգրկվեն անվանի հայեր Հայաստանից եւ Սփյուռքից, ովքեր հաջողության են հասել գիտության, տեխնոլոգիաների, վենչուրային ինդուստրիայի եւ գործարարության ոլորտներում։ Մենք կապահովենք հիմնադրամի կառավարումը արդյունավետության, անկախության ու թափանցիկության ամենաբարձր ստանդարտներին համապատասխան», -ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Մեդիամաքս»-ի հարցին, թե ինչպես են կառուցվելու նոր հիմնադրամի հարաբերությունները պետության հետ, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է. «Գիտատեխնիկական հիմնադրամի հաջող աշխատանքը հնարավոր է միայն մասնավոր-պետական համագործակցության ձեւաչափում, եւ ներկա պահին մենք ակտիվորեն քննարկում ենք այդ հարցերը Հայաստանի ղեկավարության հետ։ Մեր կարծիքով, անհրաժեշտ է պետության ակտիվ ներգրավումը ամենատարբեր մակարդակներում՝ հեռանկարային գիտական ծրագրերի հավաքագրումից մինչեւ պետպատվերի ձեւավորումը կարեւորագույն մշակումների համար։ Խոսքը գիտատեխնոլոգիական ոլորտին համակարգային աջակցություն ցուցաբերելու մասին է բոլոր մակարդակներում՝ կառավարության ամենօրյա աշխատանքում։ Միաժամանակ, FAST-ին կամ որեւէ այլ տեխնոլոգիական նախաձեռնությանը աջակցելով, պետությունը պետք է հստակ պահպանի օրենքի գերակայության, բաց տնտեսության եւ ազատ մրցակցության սկզբունքները։ Դա թույլ կտա ստեղծել առավել բարենպաստ էկոհամակարգ լավագույն ուղեղները ներգրավվելու համար, ովքեր կստեղծագործեն եւ բացառիկ նախագծեր կիրագործեն Հայաստանում»:

Ռուբեն Վարդանյանի պարզաբանմամբ՝ գործադրվելու են բոլոր ջանքները, որպեսզի FAST-ը հետաքրքիր դառնա միջազգային բարձրակարգ մասնագետների, եւ, առաջին հերթին,  Սփյուռքի ներկայացուցիչների համար։

«Մենք պետք է կրկին մեզ դրսեւորենք որպես նորարարների ու գործարարների ազգ, որն իր ստեղծագործական ներուժը կյանքի է կոչում սեփական երկրում, եւ ոչ միայն նրա սահմաններից դուրս։ FAST-ի տեսլականի հիմնական նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, եկեղեցին, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ եւ մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար։ Խոսքը պետք է գնա յուրատեսակ «լայն կոալիցիայի» մասին, որի մասնակիցները կլինեն կրթական կազմակերպությունները, առաջատար ՏՏ-ընկերությունները եւ մասնագիտական միավորումները, կապի օպերատորները։ Մենք մեր առջեւ բավականին բարդ խնդիր ենք դնում, որը լուծելու համար ստիպված ենք լինելու բազմաթիվ խոչընդոտներ եւ դժվարություններ հաղթահարել։ Սակայն միջակ դերակատար մնալու այլընտրանքը ոչ միայն անընդունելի է, այլեւ վտանգավոր։ Մենք իրավամբ հպարտանում ենք մեր անցյալով, սակայն դա բավարար չէ։ Միայն միասնաբար գործելով մենք կարող ենք ստեղծել այնպիսի ապագա, որում կվերագտնենք առաջատար դիրքերը եւ նոր խոսք կասենք գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում», – ասել է Ռուբեն Վարդանյանը: 

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34