Կրճատվել է կեղծ փողերի հայտնաբերման դեպքերը
Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 325 հանցագործություն: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 126: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է. 2015 թվականի հունվար-մայիսին Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 153 դեպք: