Հայաստանի բնակչության միջին աշխատավարձը կազմում է 183 հազար դրամ
Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրում բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 183,5 հազար ՀՀ դրամ: Ընդ որում, պետական հատվածում աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 157,18 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը 219,60 հազար ՀՀ դրամ է:
Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3%-ով, ընդ որում՝ պետական հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում գրեթե չի փոփոխվել, մասնավոր հատվածում տարեկան կտրվածքով գրանցվել է 6.3% աճ: