
ՀԱԷԿ-ի լիցքավորման ժամկետը աշնանից կտեղափոխվի գարուն
ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման և միջուկային վառելիքի լիցքավորման ժամկետը նախատեսվում է աշնանից տեղափոխել գարուն։ Դրանով հնարավորություն է ստեղծվում վերանորոգման և վառելիքի վերալիցքավորման նպատակով կանգառի դեպքում ատոմակայանի չարտադրած հոսանքը փոխարինել ավելի էժան էներգառեսուրսներով։
Ինչպես հայտնի է, հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը գարնանը ավելանում է։ Ուստի այն կարող է որոշ չափով լրացնել ատոմակայանի կանգառի հետևանքով առաջացող բացը։
Մյուս կողմից՝ գարնանը նվազում է էլեկտրաէներգիայի պահանջարկը, ինչը թուլացում է ՀԱԷԿ-ի գործունեության դադարի ժամանակահատվածում էներգաարտադրության հաշվեկշռում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությունը։