Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Հուլիսին էլեկտրաէներգիայի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 589.7 միլիոն դրամ
11/08/2016 18:09
Կիսվել

Հուլիսին էլեկտրաէներգիայի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 589.7 միլիոն դրամ

Հուլիսին սպառված էլեկտրական էներգիայի դիմաց բնակչությանը և փոքր բիզնեսին ՀՀ կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 589,7 մլն դրամ (նախորդ ամսվա 590,0 մլն. դրամի դիմաց), որից` ՀՀ կառավարության մասնաբաժինը 294,9 մլն. դրամ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն, բնակիչ բաժանորդների կողմից սպառած էլեկտրական էներգիայի սակագնի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 567,7 մլն դրամ` նախորդ  ամսվա 566,7 մլն. դրամի դիմաց, իսկ այլ սպառողներին հուլիս ամսվա համար էլեկտրական էներգիայի սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 22 մլն. դրամ, նախորդ ամսվա 23,3 մլն. դրամի դիմաց:

2015թ. օգոստոս-2016թ. հուլիս  ժամանակաշրջանում բնակչության և փոքր բիզնեսի օգտին տրամադրվող սուբսիդիայի գումարը կազմել է շուրջ 7,2 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը` 7 մլրդ դրամը, բնակիչ բաժանորդների օգտին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի №1269-Ն որոշման համաձայն սուբսիդավորումը տրամադրվում էր ամսական մինչև 250 մլն կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բնակիչ բաժանորդներին և մինչև 500 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող  ՓՄՁ-ներին` 250 կՎտժ-ի դիմաց: Որոշմամբ փոխհատուցման տրամադրումը նախատեսվում էր 2015թ. օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58