
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում` ընթրիքի սեղանի շուրջ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիք են անցկացրել Միջկառավարական խորհրդի օգոստոսի 12-ի նիստից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանդիպմանը քննարկվել է համաշխարհային տնտեսության, ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների վիճակը, ինտեգրացիոն փոխգործակցության բարելավման հարցերը եւ առաջիկա նիստի օրակարգը»,- հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետը, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներ Անդրեյ Կոբյակովը, Քարիմ Մասիմովը, Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: