
2016թ. առաջին կիսամյակում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 5.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 18 005.5 հազար լիտր հանքային ջուր, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 5.3%-ով։
Միևնույն ժամանակ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կրճատվել է 6.5%-ով և կազմել 30 815.1 լիտր, բնական հյութերի արտադրությունը նվազել է 24%-ով և կազմել 5 998.5 հազար լիտր, իսկ աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 2.1%-ով և կազմել 14 267.7 հազար լիտր։