Նոր ուսումնական տարվան ընդառաջ. 70%-ով ավելացել է հայկական արտադրության տետրերի պահանջարկը
Հայկական արտադրության դպրոցական տետրերի պահանջարկն աճել է: Այս տարի մեր երկրում արտադրվել է շուրջ 813.9 տոննա դպրոցական տետր: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 70%-ով:
2015 թվականի հունվար-հուլիսին հայկական դպրոցական տետրերի արտադրության ծավալը կազմել էր 470.7 տոննա: 2014 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել էր 664.5 տոննա դպրոցական տետր:
Նշենք նաև, որ 2015 թվականին մեր երկրում արտադրվել էր 653.6 տոննա դպրոցական տետր, 2014 թվականին՝ 994.1 տոննա դպրոցական տետր: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 946.0 տոննա:
Հայաստանում տետրերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություններից է «ՍԿԱՐԼԵՏ»-ը: