Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Կես տարում՝ կես մլն զբոսաշրջիկ
04/09/2016 21:51
Կիսվել

Կես տարում՝ կես մլն զբոսաշրջիկ

Տարվա առաջին կեսին Հայաստան է ժամանել շուրջ կես մլն զբոսաշրջիկ: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է մոտ 3%-ով և կազմել 501,11 հազար մարդ:

Ըստ «ձևավորված ավանդույթի»՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը ԱՊՀ երկրներից են, մասնավորապես՝ Ռուսաստանից: Հաշվետու վեց ամսվա տվյալներով՝ ԱՊՀ երկրներին բաժին է ընկել Հայստան ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքականի 26%-ը, միայն Ռուսաստանին՝ շուրջ 22%-ը: Համեմատաբար մեծ է նաև Եվրամիության երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից և Գերմանիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը: Եվրամիությունից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է 23%:

Հարկ է նշել, որ այս տարի շուրջ 50%-ով աճել է Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվաքանակը: Արդյունքում, Իրանին բաժին է ընկել մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի մոտ 18%-ը: 

Ինչպես վկայում են պաշտոնական տվյալները՝ զբոսաշրջիկների 47%-ը Հայաստան է ժամանել հանգստի և ժամանցի նպատակով, 31%-ը՝ գործնական նպատակով:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստան էր ժամանել 1 մլն 192,12 հազար զբոսաշրջիկ: 2014 թվականի համեմատ մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել էր 1%-ով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12