Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Գյուղնախարարություն. կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ
05/09/2016 21:40
Կիսվել

Գյուղնախարարություն. կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ

Օրերս մամուլում տարածված տեղեկատվության մասին, ըստ որի Լոռու և Շիրակի մարզերի կարտոֆիլագործ ֆերմերները գների նվազման պատճառով հայտարարել են կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին, հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ.

Շուկայում հիմնականում ապրանքի գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ։ Հաշվի առնելով, որ ընթացիկ տարին նպաստավոր է կարտոֆիլի արտադրության համար, մասնավորապես ընդլայնվել են ցանքատարածությունները և արդյունքում սպասվում է բարձր ու որակյալ բերք, բնական է, որ շուկայում կառաջանան իրացման և գների հետ կապված խնդիրներ։ Ինքնարժեքին մոտ գներով իրացումը բնորոշ է այս ժամանակահատվածի համար՝ կապված կարտոֆիլի սպառման ցածր մակարդակի հետ, որը սովորաբար դրսևորվում է ամառվա երկրորդ կեսին՝ պայմանավորված բանջարեղենի տարբեր տեսակների սպառման ավելացմամբ։ Գների մակարդակի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 10%-ով կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացումը։ Ակնկալվում է, որ ներքին շուկայում գները կկարգավորվեն աշնանը՝ կարտոֆիլի սպառման պահանջարկի ավելացմանը զուգընթաց։ Շուկայում ընդհանրապես ապրանքներն իրացվում են տարբեր գներով՝ ելնելով սեզոնայնությունից, պահանջարկից, ինչն օրինաչափ երևույթ է։

Ինչ վերաբերում է «կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցմանը», ապա հարկ ենք համարում նշել, որ դա հիմնավորված որոշում չէ, քանի որ միևնույն է շուկայի պահանջարկը կբավարարվի հանրապետության մյուս մարզերի կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերների արտադրանքի հաշվին, և վերը նշված որոշման կիրառումը բացասաբար կանդրադառնա Շիրակի և Լոռու մարզերի ֆերմերների այս ժամանակահատվածի ֆինանսական հոսքերի ձևավորման և հետագա   գործունեության  իրականացման հնարավորությունների վրա։ Նշվածի հետ մեկտեղ հիշատակված որոշման կիրառման պայմաններում, շուկայում կարտոֆիլի առաջարկի կրճատման պատճառով կավելանան ներկրման ծավալները, որը ցանկալի երևույթ չէ:

Գյուղմթերքների շուկայում մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ է արտադրել ցածր ինքնարժեքով և բարձր որակի կարտոֆիլ, որի ուղղությամբ տարիներ շարունակ պետության կողմից իրականացվել  և իրականացվում են հանրապետության հողօգտագործողներին սուբսիդավորված, շուկայականից էականորեն ցածր գնով հանքային պարարտանյութերի (ազոտական, ֆոսֆորական և կալիումական) և դիզելային վառելանյութի հատկացման, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այլ աջակցության ծրագրեր։

Կարտոֆիլի առումով մեր երկիրն ինքնաբավ է։ Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում առկա ներքին պահանջարկից ավել կարտոֆիլ է արտադրվում և արտահանվում։ Օպերատիվ տվյալներով` 2016 թվականին 01․09․2016 թվականի դրությամբ արտահանվել է շուրջ 1500 տոննա կարտոֆիլ։

Ընդհանրապես նախորդ տարվա կարտոֆիլի բերքը շուկայում վերջանում է  մայիս ամսին, և մինչ վաղահաս կարտոֆիլի բեքահավաքի սկսվելը, այդ ժամանակահատվածում շուկայի պահանջարկը բավարարելու համար ներկրվում է կարտոֆիլի որոշակի քանակություն։ Այս տարի պայմանավորված այն հանգամանքով, որ հանրապետությունում աճեցված վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը եղանակային անբարենպաստ պայմանների  և տևական անձրևների պատճառով շուրջ 20 օրով ուշացել է, 2016 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում ներկրվել է 3392 տոննա կարտոֆիլ։

Միաժամանակ պետք է նշել, որ ամեն տարի հանրապետություն է ներկրվում կարտոֆիլի եվրոպական լավագույն սորտերի տնկանյութ (սերմացու)։ 2016 թվականի հունիսի 10-ի դրությամբ հիմնականում եվրոպական երկրներից ներկրվել է 3174 տոննա տնկանյութ (սերմացու)։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2016 թվականին հանրապետությունում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 34077 հա, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 771 հեկտարով։

Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 4568 հա, որը նախորդ տարվանից ավել է  185 հեկտարով, Լոռու մարզում՝ 4613 հա, աճը նախորդ տարվա նկատմամբ կազմում է՝ 335 հա։

Օպերատիվ տվյալներով՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ արտադրվել է շուրջ 210000 տոննա կարտոֆիլ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 40000 տոննայով։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88