Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կարեն Կարապետյան. Հայաստանի տնտեսության մեջ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա
14/09/2016 17:42
Կիսվել

Կարեն Կարապետյան. Հայաստանի տնտեսության մեջ համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց այն քայլերը, որոնք պատրաստվում է իրականացնել ձևավորվելիք կառավարությունը՝ երկրի տնտեսությունն առաջ տանելու ուղղությամբ:

Խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ վարչապետը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, ընդգծեց, որ ներկայացնելու է երկու փուլից բաղկացած ծրագիր: «Առաջին փուլում արագ փոփոխություններ չեն լինելու, այլ լինելու են այն քայլերը, որոնք մենք մոտ ապագայում կարողանալու ենք իրականացնել: Երկրորդ փուլի համար մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը:

Նա հավելեց, որ պետք չէ սպասել, նոր  կառավարությունը շատ արագ կփոխի երկրի տնտեսությունը: «Հիմա հայտարարում եմ, որ շատ արագ փոփոխությունների սպասլիքներ պետք չէ ունենալ, բայց մենք ազդանշաններ ենք տալու, թե որ ուղղությամբ ենք տանում մեր երկիրը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանը նաև ընդգծեց, որ նոր կառավարությունը օգտագործելու է նաև նախորդ կառավարության ծրագիրը: «Մենք պետք է կարողանանք ստեղծել մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծելու համար: Սա կարող է շատ ընդհանուր բանաձև թվալ, բայց այս պահին այսքանը, որովհետև լավ ապրող երկրները նրանք են, որտեղ ստեղծագործող, գործարար, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն երջանիկ է զգում: Ռեսուրսներ ունեցող երկրները դրանց մեջ չեն:  Թե որոնք կլինեն մեր առաջիկա քայլերը, մենք ձեզ կներկայացնենք»,- մանրամասնեց վարչապետը:

Նա պարզաբանեց՝ երբ ասում է, որ արագ փոփոխություններ պետք չէ ակնկակլել, դա չի նշանակում, որ քայլեր չեն ձեռնարկվելու: «Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու՝ ուղղված սոցիալական լարվածության թուլացմանը և բիզնես միջավայրի բարելավմանը: Բայց մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չունենք: Ես հիմա հայտարարում եմ, որ եթե մենք ցանկանում ենք մեր երկրի տնտեսության մեջ փոփոխություններ անել, ապա պետք է գնանք ռեալ, համակարգային փոփոխությունների: Ես հիմա բաց ու ազնիվ ասում եմ, որ այսօր մեր երկրի տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր է»,- շեշտեց գործադիրի նորանշանակ ղեկավարը:

Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը՝ ինչ սկզբունքով է ձևավորվելու կառավարության կազմը՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ կառավարության կազմը համալրելու են պրոֆեսիոնալ կադրեր:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08