Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 443.50+1.00 EUR SELL - 447.00+1.00
OIL:  BRENT - 65.69+0.11 WTI - 61.44+0.02
COMEX:  GOLD - 4126.90-0.21 SILVER - 48.41+0.21
COMEX:  PLATINUM - 1595.10-0.34
LME:  ALUMINIUM - 2859.00+2.80 COPPER - 10962.50+3.19
LME:  NICKEL - 15361.00+1.23 TIN - 35802.00+1.14
LME:  LEAD - 2016.50+1.59 ZINC - 3025.50+1.26
FOREX:  USD/JPY - 152.85+0.03 EUR/GBP - 1.1625+0.15
FOREX:  EUR/USD - 1.1625+0.15 GBP/USD - 1.3309-0.10
STOCKS RUS:  RTSI - 989.72-0.68
STOCKS US: DOW JONES - 47207.12+1.01 NASDAQ - 23204.87+1.15
STOCKS US: S&P 500 - 6791.69+0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 49299.65+1.35 TOPIX - 3269.45+0.48
STOCKS CHINA:  HANG SENG - 26160.15+0.74 SSEC - 3950.31+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 9645.62+0.70 CAC40 - 8225.63+0.00
STOCKS EUR:  DAX - 24239.89+0.13
24/10/2025  CBA:  USD - 383.05+0.51 GBP - 510.03-0.16
24/10/2025  CBA:  EURO - 444.8+1.51
24/10/2025  CBA:  GOLD - 51032+975 SILVER - 604.74+17.34
ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների հանդիպում Բելառուսում
19/09/2016 11:21
Կիսվել

ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների հանդիպում Բելառուսում

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը սեպտեմբերի 14-15-ը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 64-րդ նիստին։ Այն անցկացվել է Մինսկում, որտեղ պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը։ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը կարևորվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաև սահմանային անվտանգության ապահովման գործում մաքսային ծառայությունների միջև համագործակցության ընդլայնումը:

ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում մաքսային գործի տարբեր ոլորտների վերաբերյալ 13 որոշում է ստորագրվել։ Դրանք առնչվում են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների անվտանգությանը, ապրանքների նկարագրման ու ծածկագրման ներդաշնակ համակարգի ռուսալեզու տարբերակին, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև մաքսանենգության դեմ պայքարի համար պատասխանատու ստորաբաժանումների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը:

Մեկ տարի ժամկետով ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։

24/10/2025
դրամ
Դոլար (USD)
383.05
+0.51
Եվրո (EUR)
444.8
+1.51
Ռուբլի (RUR)
4.7296
+0.0324
Լարի (GEL)
141.19
+0.38
51032
+975
Արծաթ
604.74
+17.34