Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՏՄՊՊՀ – գործարար արդյունավետ համագործակցության ընդլայնում
21/10/2016 18:43
Կիսվել

ՏՄՊՊՀ – գործարար արդյունավետ համագործակցության ընդլայնում

Կարևորելով գործարարների համար մեր երկրում մրցակցային առավել բարենպաստ պայմանների ապահովումը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր կազմակերպել էր քննարկում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը հրավիրված էին  3 տասնյակից ավելի գործարարներ, որոնք հանդիսանում են հայկական շուկայում արդյունավետորեն զարգացող մի շարք ոլորտների (կոնյակ, գինի, շինանյութ, տնտեսական ապրանքներ, մանրածախ առևտուր, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն) առաջատարներ:

«Գործարարների համար հավասար մրցակցային պայմանների ապահովումը մեր գործունեության առաջնահերթությունն է»,-իր ելույթում նշել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը և հավելել. «Մեզ համար շատ ուրախալի է մեր երկրում տարեցտարի նոր հիմնադրվող օտարերկրյա բիզնեսների թվի աճը: Ընդ որում, ինչպես փաստում են մեր ուսումնասիրությունները, ներդրողներին հետաքրքրում են ամենատարբեր ոլորտներ. մանրածախ առևտրից սկսած մինչև հյուրանոցային բիզնես, որն, ի դեպ վերջին տարիներին բավականին հաջողությամբ զարգանում է: Մեզ համար կարևոր է, որպեսզի Հայաստանի հետ տարեկան ավելի քան   1,5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ունեցող ԵՄ անդամ երկրների  ներդրողները և արտահանող գործարարները վստահ լինեն, որ ՀՀ մրցակցային մարմինը պատրաստ է յուրաքանչյուր գործարարի աջակցել՝ առանց խոչընդոտների և հավասար պայմաններով բիզնես գործունեություն իրականացնելու հարցում»:

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով բարձր գնահատելով վերջին տարիներին գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ մեր երկրում իրականացվող ջանքերը, ընդգծեց  ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործիքակազմն ու լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտությունը. «Հատկապես կարևորում եմ պետական օժանդակության խնդիրը, և պետք է նշեմ, որ  դրա դեմ պայքարի միջոցները արդյունավետ կիրառվում են ԵՄ անդամ երկրներում»: Պ. Սվիտալսկին նշել է նաև, որ գործող կառավարությունը մեծ վստահություն է ներշնչում և ակնկալիքներն ու սպասելիքները շատ են:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր գոհունակությունն է հայտնել մրցակցային մարմնի և հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի արդյունավետ համագործակցությունից և նշել, որ պալատի անդամ են ՀՀ-ում գործող ավելի քան 20 ֆրանսիական ընկերություններ, որոնց կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում Հանձնաժողովը մշտապես եղել է հետևողական:

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ֆիլիպ Չիբոն էլ խոսելով մրցակցային իրավիճակի մասին նշել է, որ մի շարք խնդիրներ, թեև ազդում են մրցակցային դաշտի վրա, սակայն ըստ էության գտնվում են այլ ոլորտներում: Մասնավորապես, նա նշել է ադմինիստրատիվ խոչընդոտների և հարկային-մաքսային վարչարարության խնդիրը:

Տասնյակ շուկաներում հայտնվել են նոր բիզնես գործունեություն իրականացնող տնտեսվարողներ. ՏՄՊՊՀ-ը  հրապարակեց ուսումնասիրության արդյունքները

Ապրանքային շուկաների մրցակցային իրավիճակը ուսումնասիրելու նպատակով, Հանձնաժողովը ընտրանքային կարգով վերլուծություն է իրականացրել  մի շարք առաջնային սպառման շուկաներում: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով սոցիալական կարևոր նշանակության շուկաները, կարող ենք փաստել, որ մրցակցային միջավայրը տարեցտարի էապես բարելավվում է, ինչի վկայությունը տասնյակ ոլորտներում նոր տնտեսվարողների թվի աճն է:

Մասնավորապես, Հանձնաժողովի կողմից դիտարկվել են մսամթերքի, մանկական սննդի, կարագի, մարգարինի, ձեթի, բրնձի, շոկոլադի, սուրճի և մի շարք այլ շուկաներ: Պարզվել է, որ նշված շուկաներում արձանագրվել է կենտրոնացվածության մակարդակի նվազում, այսինքն  ի հայտ են եկել նոր տնտեսվարողներ, ինչով պայմանավորված՝ տասնյակ ոլորտներում խորացել է մրցակցությունը:

Օրինակ, եթե 2011-ին կարագ ներմուծող 3 խոշոր տնտեսվարողները զբաղեցնում էին շուկայի ընդհանուր կառուցվածքի 91 տոկոսը, այսօր արդեն այդ ընկերությունների ընդհանուր մասնաբաժինը նվազել է մինչև 75 տոկոս: Կարագ ներմուծող ընկերությունների թիվը հասել է շուրջ 30-ի: Նույն պատկերն է նաև դիտարկված բոլոր շուկաներում.

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91