Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Վահրամ Հովհաննիսյան՝ ազատամարտիկ ֆերմերը Խնձորեսկից
28/10/2016 21:40
Կիսվել

Վահրամ Հովհաննիսյան՝ ազատամարտիկ ֆերմերը Խնձորեսկից

Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ապրող Վահրամ Հովհաննիսյանի մասին ակնարկի նյութեր հավաքելու ժամանակ պարզվեց, որ իմ դիմաց նստած մարդը քաջ ու հայրենասեր հայորդի է: Չգիտեի ինչպես ներկայացնել նրան՝ որպես ազատամարտիկի, թե որպես ֆերմերի, ով հաջողությունների է հասել գյուղատնտեսության բնագավառում: Բոլոր դեպքերում այդ մարդու կյանքի երկու դրսևորումներն էլ արժանի են դրվատանքի:

Վահրամը երկու անգամ վիրավորվել է: Մինչ օրս նրա կրծքավանդակում երկու բեկոր կա: Հասկանալի է, որ դրանք զգացնել են տալիս, և այնքան խիստ, որ Վահրամը մի քանի անգամ «գնացել է էն աշխարհ, ետ եկել»…

Վիրավոր ազատամարտիկը լուրջ բուժման կարիք ուներ, ինչը բավականին թանկ արժեր: Դրա համար Վահրամ Հովհաննիսյանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից որոշակի գումար է վերցնում, որպեսզի մեկնի Գերմանիա: Բայց այդ գումարը չի բավականացնում, և նա այդ միջոցներով ֆերմա է ստեղծում: Եվ ահա մեկուկես տասնամյակ նա արդեն բանկի օրինակելի վարկառուներից է:

Հողի աշխատանքին Վահրամը ծանոթ էր տակավին 8-րդ դասարանից: Նրա հայրը եղել է գյուղի կոմբայնավարներից մեկը, և, բնական է, որ պատանին մանկուց է սիրել տեխնիկան: Այդ սերը նրան օգնել է հաջողության հասնել:

Ֆերմերն ասում է․ «Հողը պետք է մշակել, հողը սիրում է, երբ իր հետ հաշվի են նստում: Միայն անբան մարդը կարող է դժգոհել կյանքից, երբ հեկտարներով հող ունի»:

Վահրամը լավատես է: Թեև բժիշկները նրան 2-3 ամսվա կյանք էին տվել, նա արդեն հինգ տարուց ավելի ապրում է, ապրում է ոչ իբրև դատապարտված, այլ ամեն դժվարություններից ելք փնտրող ու հաճախ գտնող մարդ: Այդպիսին է ազատամարտիկ-ֆերմեր Վահրամ Հովհաննիսյանը, ով ապրում է և արարում Գորիսի չքնաղ գյուղերից մեկում՝ Խնձորեսկում:

Վահրամ Հովհաննիսյանի ֆերմայում կա 20 կով (որոնցից 12-13-ը կաթնատու), 13 հորթ և 9 մայր խոզ: Ասենք, որ Վահրամը հավատում է խոզաբուծության արդյունավետությանը: Նա մեկ-մեկ թվարկում է, թե իրեն ինչքան եկամուտ են բերում մայր խոզերը՝ տասնյակ խոճկորներով:

Անասնապահությունից ստացած եկամուտների մասին խոսելուց հետո Վահրամը պատմում է, որ իր ունեցած հողատարածքներից 60 հեկտարի վրա ցորեն է աճեցնում, որը հավաքում է սեփական կոմբայնով: Դա ևս ինչ-որ եկամուտ է:

Վահրամը երկու անգամ վիրավորվել է: Մինչ օրս նրա կրծքավանդակում երկու բեկոր կա: Հասկանալի է, որ դրանք զգացնել են տալիս, և այնքան խիստ, որ Վահրամը մի քանի անգամ «գնացել է էն աշխարհ, ետ եկել»…

Խնձորեսկ գյուղում ապրող Վահրամ Հովհաննիսյանի մասին նյութեր հավաքելու ժամանակ պարզվեց, որ նա քաջ ու հայրենասեր հայորդի է… Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Ազատամարտիկ ֆերմերն անընդհատ պրպտումների մեջ է: Ընթացքի մեջ է նոր, ավելի ընդարձակ խոզանոցի և գոմի շինարարությունը: Վահրամ Հովհաննիսյանը  ինտերնետում կարդացել է, որ գոմաղբից հնարավոր է գազ ստանալ: Կարդացել է և ոգևորվել: Մտադիր է ժամանակակից տեխնիկայի այդ ձեռքբերումը կիրառել իր հայրենի Խնձորեսկում:

Վստահ է, որ այդ նախագիծը կիրականացնի, քանի որ ունի ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի պես վաղեմի գործընկեր:

Լևոն Ազրոյան / Արմենպրես

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41