Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Կայացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
02/11/2016 18:37
Կիսվել

Կայացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը:

Նիստի օրակարգը ձևավորվել էր խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունների հիման վրա, որում ընդգրկվել են  ՀՀ-ում կոոպերատիվների  զարգացման ծրագրի մշակման, օրգանական շուկայի խնդիրներին ու  հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նախքան օրակարգային հարցերին անցնելը խորհրդի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով.

«Ինչպես տեղյակ եք, արդեն հաստատվել է կառավարության նոր ծրագիրը, որի շրջանակներում պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի առաջիկայում արդեն իսկ արդյունքներ ունենանք: Մենք արդեն սկսել ենք աշխատել երկարաժամկետ ծրագրերի վրա, և մեզ համար շատ օգտակար կլինեն ձեր առաջարկություններն ու գաղափարները այդ ծրագրերի արդյունավետ իրականացման վերաբերյալ», – ողջունելով խորհրդի անդամներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում նոր  ծրագրերի մշակման և իրականացման գործում հարկավոր է ներգրավվել նաև մասնավոր հատվածին, քանի որ միայն պետական ներդրումները բավարար չեն ոլորտի բազմակողմանի զարգացման համար:

Այնուհետև ՀՀ  գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, ՀԱԱՀ «Ագրոբիզնես և շուկայաբանություն» ֆակուլտետի դեկան Հրաչիկ  Ջավադյանն իր զեկույցում առաջարկություններ է ներկայացրել ՀՀ-ում կոոպերատիվների  զարգացման ծրագրի մշակման վերաբերյալ:  Պարոն Ջավադյանը մասնավորապես նշել է, որ կոոպերացումը շարունակական և տնտեսական կարևոր  գործընթաց է, որի կայունության ապահովմանն ու  աջակցությանը ներկայումս ուղղված է  պետության նպատակային   քաղաքականությունը, որի արդյունավետությունը  պայմանավորված կլինի գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման ծրագրի հիմնավորված մշակմամբ ու հետևողական  իրականացմամբ: Զեկուցողը հանդես է եկել ծրագրի մշակման վերաբերյալ մի շարք առաջարկներով, այդ թվում՝  բազմակողմանի վերլուծություն իրականացնել կազմակերպված կոոպերատիվների և նոր կոոպերատիվների կազմակերպման նպատակահարմարության վերաբերյալ, յուրաքանչյուր մարզի մասնագիտացմանը համապատասխան ընտրել և պետական  աջակցությամբ  ստեղծել 2 կոոպերատիվներ՝ դրանք դարձնելով ցուցադրական  կենտրոններ, դոնոր կազմակերպությունների միջոցով տրամադրվող միջոցներն (դրամաշնորհները) առաջնահերթ ուղղվել կոոպերատիվների ձևավորմանն ու զարգացմանը,  գյուղատնտեսական արտադրանքի իրացման ներքին շեմի քվոտաների սահմանման, պետական երաշխավորված պատվերների տրամադրման, պայմանագրային հարաբերություններում պարտականությունների և պատասխանատվության դրույթների հստակեցման միջոցով նպաստել վստահության ուժեղացմանը և գյուղատնտեսական կոոպերատիվների շահագրգռվածության բարձրացմանը և այլն:

Ի հավելումն վերը նշվածի, նախարար Իգնատի Առաքելյանն իր հերթին Հայաստանում կոոպերացիայի զարգացման հարցում կարևորել է խնդրի դիտարկումը արտադրությունից մինչև իրացում արժեշղթայի մեջ` շեշտելով, որ միայն ամբողջական արժեշղթայի առկայության դեպքում կոոպերացիայի ոլորտում կարելի է հասնել շոշափելի արդյունքների:

Լսելով և քննարկելով հնչեցված հարցերը`  օրակարգի առաջին հարցի մասով որոշում է կայացվել  ՀՀ գյուղատնտեսության նախարարություն գրավոր առաջարկություններ ներկայացնել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հավանություն տալ խորհրդի անդամ Արշալույս Թարվերդյանի առաջարկին` ՀՀ-ում կոոպերացիայի զարգացման խնդիրների շուրջ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խորհրդի շահագրգիռ անդամների և գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ  լայնածավալ  քննարկում կազմակերպելու վերաբերյալ:

Օրակարգում ընդգրկված հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀ-ում օրգանական շուկայի ներկա իրավիճակին, խնդիրներին ու հնարավորություններին, որոնց շուրջ զեկույցով հանդես է եկել «Էկո Գլոբ» ՀԿ նախագահ Նունե Դարբինյանը: Տիկին Դարբինյանը մասնավորապես նշել է, որ  Հայաստանում արտադրվող օրգանական գյուղմթերքը մրցակցային է արտերկրի շուկայում, ունի արտահանման լայն հնարավորություններ, սակայն այսօր ծավալները շատ փոքր են, առաջարկը հետ է մնում պահանջարկից, ոլորտը զարգանում է ինքնաբուխ կերպով, որտեղ հիմնական շոգեքարշները մասնավոր ընկերություններն են` օրգանական գյուղատնտեսության ընդլայնման հարցում կարևորելով պետական և մասնավոր հատվածների  սերտ համագործակցության հարցը: Զեկուցողը  անդրադարձել է նաև սպառողների շահերի պաշտպանության խնդիրներին, ինչպես նաև հանդես է եկել մի շարք առաջարկություններով: Մասնավորապես առաջարկվել է մշակել Օրգանական գյուղատնտեսության ազգային պլան՝ ճյուղի զարգացման քաղաքականության համակարգված կիրարկումն ապահովելու համար, անցկացնել մարքետինգային ուսումնասիրություններ հայկական օրգանական ապրանքները արտահանելու ուղղությամբ, վերանայել ազգային օրգանական օրենսդրությունը և այլն:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01