
2016թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը կրճատվել է 7.6%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ինն ամսվա ընթացքում Հայաստանում արադրվել է 29,238.2 հազար լիտր հանքային ջուր, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 7.6%-ով։
Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 0.6%-ով և կազմել 25,715.9 հազար լիտր։ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը նվազել է 9.2%-ով և կազմել 53,937.3 հազար լիտր, իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 28.1%-ով և կազմել 8,976.1 հազար լիտր։