Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
10 ամսում՝ 64% աճ. 2016թ.-ը բարեհաջող տարի է հայկական ադամանդագործության համար
11/12/2016 21:37
Կիսվել

10 ամսում՝ 64% աճ. 2016թ.-ը բարեհաջող տարի է հայկական ադամանդագործության համար

Այս տարի Հայաստանի ադամանդագործության ոլորտում գրանցվել են դրական զարգացումներ: Մասնավորապես, աճել են արտադրության ծավալները, ավելացել է որակյալ հումքի ներմուծումը:

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է շուրջ 97 հազար կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 64%-ով:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Ինչպես նախորդ ամսվա վերջին վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ  նշել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ռուսական «Ալռոսա» ընկերության հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել ավելի որակյալ և մատչելի հումք ձեռք բերել:

Հայաստանում ադամանդի մշակմամբ զբաղվում է հիմնականում 9 ընկերություն: 2015 թվականին այս ընկերությունները համադրելի գներով թողարկել էին 14.2 մլրդ դրամի արտադրանք: Բնեղեն արտահայտությամբ՝ 2015 թվականին Հայաստանում արտադրվել էր 81 հազար 346 կարատ ադամանդ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 59 հազար 712 կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ:

Հիշեցնենք, որ Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում համարվել է ադամանդի վերամշակման կենտրոններից մեկը: 1973 թվականին «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվել է առաջին վերամշակման արտադրամասը, իսկ 1976 թվականին հիմնվել էր «Շողակն» գործարանը՝ տարեկան 140 հազար կարատ վերամշակման հզորությամբ:

Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական): Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գործել են ադամանդի մշակման մինչև 25 ընկերություններ:

Նշենք նաև, որ մոտ ապագայում «Շողակն»-ը, որը դադարեցրել էր գործունեությունը 2000-ականների վերջին` ադամանդագործության ոլորտում սկսված  ճգնաժամի պատճառով, կվերսկսի իր գործունեությունը և կվերականգնի իր երբեմնի փառքը: Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նախարարի հետ ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասել էր «Շողակն» ընկերության տնօրեն Սիմոն Ալանակյանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02