Սյունիքում անցկացվեց մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ խորհրդատվություն
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում անցկացվեց մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության մշակման վերաբերյալ խորհրդատվություն ու քննարկում: Հանդիպմանը մասնկացում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Յուրի Խաչատուրովը, Եվրոպական Միության փորձագետներ Ալեք Կարաևն ու Աննա Սարգսյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամներ, հասարակական կազմակերպությունների, համայնքների ղեկավարների, ՓՄՁ-ի և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանն իր խոսքում կարևորել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ նման ձևաչափով հանդիպում-քննարկումները, որոնք հնարավորություն են տալիս լսել բոլորի կարծիքներն ու առաջարկությունները և դրանք ընդգրկել ծրագրի մշակման գործընթացում:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը ներկայացրել է մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության մշակման ծրագրի շրջանակներում առկա իրավիճակը, խնդիրները, առավելություններն ու թերությունները:
Քննարկմանը մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետներն ու առաջարկություններ մարզի զարգացման ուղղությունների վերաբերյալ: