Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Կարեն Կարապետյանը դրական է վերաբերվում սիրիահայերի համար արդյունաբերական գոտի ստեղծելու առաջարկին
20/12/2016 10:25
Կիսվել

Կարեն Կարապետյանը դրական է վերաբերվում սիրիահայերի համար արդյունաբերական գոտի ստեղծելու առաջարկին

Վարչապետը դրական է արձագանքել սիրիահայ գործարարների համար արդյունաբերական գոտի ստեղծելու առաջարկին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Քիվոն` անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման մանրամասներին:

«Արդյունաբերական գոտի ստեղծելու համար ակնկալվում է կառավարության կողմից 1500 քմ տարածքի տրամադրում: Մենք այդտեղ կներգրավենք 25 սիրիահայ գործարարի, որոնք արտադրությամբ են զբաղվում: Այդ գոտում արտադրությամբ զբաղվող սիրիահայ գործարարների համար կլինեն անվճար իրավաբանական, հաշվապահական ծառայություններ, կտրամադրվի խորհրդատվություն՝ կապված մաքսային, հարկային հարցերի հետ»,-ասաց Ներսես Քիվոն:

Նա նշեց, որ իրենց կազմակերպությունը հիմա էլ աշխատում է բազմաթիվ սիրիահայ գործարարների հետ, տրամադրում խորհրդատվություն, այդ նույնն արդյունաբերական գոտում առավել համակարգված գործարարների հենց կողքին կլինի, դրան գումարած գործարարները կուղղորդվեն արտահանման գործընթացի կազմակերպման հարցերում: Նպատակն այն է, որ սիրիահայ գործարարներն ամրապնդվեն իրենց գործում: Ծառայությունները մատուցվելու են անվճար, այդ համատեքստում նախատեսվում է համագործակցություն բարեգործական կազմակերպությունների հետ:

Ներսես Քիվոն տեղեկացրեց, որ վարչապետի հետ հանդիպմանը քննարկել են նաև արտահանման վերաբերյալ հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ-ի հնարավորություններից օգտվելու տարբերակները:

«Արտաքին շուկա ունենալը խնդիր է, մենք բարձրացրեցինք նաև այդ հարցը: Վերջին անգամ մենք մասնակցել ենք տարբեր ցուցահանդեսների, վերջինը Իրանում էր, որտեղ անցկացվեց «Արմենիա էքսպո»-ն: Մասնակցեցինք 14 սիրիահայ գործարարով, իսկ նրանք, ովքեր չկարողացան մեկնել, ներկայացրեցին միայն իրենց ապրանքատեսակները: Մասնակցությունը շատ արդյունավետ էր, մեր մասնակիցները բավական օգուտ քաղեցին, եղան կոնկրետ պատվերներ: Հիմա մենք նախատեսում ենք աշխատել արտաքին շուկայի ուղղությամբ, նաև նման ցուցահանդեսների մասնակցելով: Կարծում ենք, որ կարևոր կլինի Ռուսաստանում այդպիսի ցուցահանդեսներին մեր գործարարների մասնակցությունը»,-հավելեց Ներսես Քիվոն:

«Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահը նշեց, որ վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել են բոլոր մակարդակներին վերաբերող հարցեր՝ կապված տեղական արտադրության խթանման ու արտահանման, վարկավորման, օրենսդրական դաշտի հետ:

«Որոշ խնդիրներ կան ներմուծման հետ կապված: Մասնավորապես, այստեղ արտադրության համար անհրաժեշտ են հում նյութեր, իսկ ներմուծման դեպքում այդ հում նյութերի համար գրեթե նույն մաքսային վճարն է, ինչը գործում է ներմուծվող պատրաստի ապրանքի համար: Այդ դեպքում, հասկանալի է, որ այստեղ արտադրված ապրանքը մրցունակ չի դառնա»,-ասաց նա: Այս և բարձրացված մի շարք հարցերի առնչությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին և պատրաստակամություն հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41