Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Հայաստանում եղանակային տատանումները գյուղատնտեսության համար վտանգ չեն ներկայացնում
09/01/2017 13:40
Կիսվել

Հայաստանում եղանակային տատանումները գյուղատնտեսության համար վտանգ չեն ներկայացնում

Հայաստանի տարբեր մարզերում եղանակային տատանումները գյուղատնտեսության համար վտանգ չեն ներկայացնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի, մի շարք քաղաքներում օդի ջերմաստիճանը բարձրացել է: Հունվարի 8-ին Կապանում և եղել է +15, Իջևանում` +12, Դիլիջանում, Գորիսում՝ +11: Ջերմաչափը +15 է ցույց տվել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

«Այն հատվածներում, որտեղ օդի ջերմաստիճանը +15 է, ծառերի արթնացման վտանգ դեռ չկա: Այդ նույն վայրերում երեկոները ջերմաստիճանն իջնում է, ցերեկվա մի քանի ժամը չեն կարող վիճակը փոխել»,-ասաց Հրաչ Բերբերյանը:

Ինչ վերաբերում է ձմռան առաջին ամսվա ընթացքում գրանցված եղանակային պայմաններին, ապա նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական տեսանկյունից սովորական ձմեռ է, որևէ արտառոց բան չկա:

«Կարող ենք ասել, որ ներկայում գյուղատնտեսության համար որևէ վտանգ չկա: Կարծում եմ, որ  հաջող մուտք կգործենք նոր տարի: Կարևորը, որ ձյան տեղումներով պայմանավորված ջրամբարներում կունենանք լուրջ  ջրաքանակի կուտակում: Ինչ վերաբերում է, սառնամանիքներով պայմանավորված, ժամանակին այգեթաղ իրականացնելուն, ապա ֆերմերները հիմնականում ժամանակին այդ գործն արել են, ռիսկայնության խնդիր չկա: Ըստ նախնական ուսումնասիրությունների` դեռ լուրջ խնդիրներ չունենք»,-հավելեց Հրաչ Բերբերյանը:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01