Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
2016թ. տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում ստացվել է ավելի քան 36000 դիմում և գրություն
10/01/2017 19:02
Կիսվել

2016թ. տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում ստացվել է ավելի քան 36000 դիմում և գրություն

2016 թ. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ստացվել է 36385 դիմում և գրություն, որից 1112-ը եղել են քաղաքացիների դիմում-բողոքները:

Դիմում-գրություններից 1623-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով:

Նույն ժամանակահատվածում 512  քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայական:

2016 թ. նախարարության լիցենզավորման գործակալության «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 1951 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 41 լիցենզիա և 788 ներդիր, փոստային կապի գործունեության 5 լիցենզիա և 10 ներդիր, ինչպես նաև ՀՀ կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներկրման 611 լիցենզիա:

Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային 154  հարցում, որոնց նույնպես ընթացք է տրվել և ըստ էության պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 22 հարցում:

Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:

Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր և էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները, որոնք թարմացվում են օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում և մատչելի են երկրի ամբողջ տարածքում:

Մասնավորապես, նկատի են առնվում նախարարության՝ որպես տեղեկություն տնօրինողի, գործառույթները, գործունեության տարեկան հաշվետվությունները, բյուջեն և դրա կատարման հաշվետվությունները, նախարարության կառուցվածքը, ղեկավար պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, աշխատավայրի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները, նախարարությունում աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները և այլն:

Նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» հեռախոսահամարները, որոնցով կարող եք օպերատիվ տեղեկանալ հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակին, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև Ձեր գրությունների և նամակների ընթացքին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում նախարարությանը հասցեագրած դիմումների ընթացքին հետևել նաև առցանց:

Քաղաքացիների ընդունելության ժամանակացույցին համապատասխան՝ նախարարությունում սահմանված են ընդունելության հատուկ օրեր:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01