 
                                      Որո՞նք են ամենանորարարական տնտեսությամբ երկրները
Շվեյցարիան շարունակում է պահպանել իր դիրքը որպես աշխարհի ամենանորարարական տնտեսությամբ երկիր: Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum, WEF) նոր վարկանիշի համաձայն՝ 138 երկրների շարքում Շվեյցարիան առանձնանում է բիզնեսում խրախուսվող ստեղծագործական մտածելակերպով, ինչի շնորհիվ էլ արդեն 7-րդ տարին շարունակ գլխավորում է աշխարհի ամենանորարարական տնտեսությամբ երկրների վարկանիշը:
Ընդհանուր առմամբ, վարկանիշի առաջին տասնյակում առավելապես գերակշռում են եվրոպական երկրները, որոնք ունեն զարգացած ենթակառուցվածքներ և մրցունակ մարդկային կապիտալ:
Թե որոնք են ամենանորարարական տնտեսությամբ 10 երկրները, ներկայացնում ենք ստորև.
1 Շվեյցարիա

2 Իսրայել

3 Ֆինլանդիա

4 ԱՄՆ

5 Գերմանիա

6 Շվեդիա

7 Նիդերլանդներ

8 Ճապոնիա

9 Սինգապուր

10 Դանիա

