ՊԵԿ. արագ արձագանք հարկ վճարողների խնդիրներին
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական լինել կոմիտեի հետ առնչվելիս տնտեսվարողների շրջանում առաջացած խնդիրների կանոնակարգման հարցում: Կոմիտեն պատրաստակամ է արագ արձագանքելու քննչական, հետաքննության և իրավաբանական գործառույթներ իրականացնող ՊԵԿ ստորաբաժանումների աշխատանքների ընթացքում ի հայտ եկած ցանկացած խնդրի պարագայում: Եթե նշված գործառույթներն իրականացնող ՊԵԿ ստորաբաժանումների հետ առնչվելիս հարկ վճարողն օրենքի շրջանակներից դուրս գործողություններ է նկատում, ապա կարող է զանգահարել վերոնշյալ ստորաբաժանումները համակարգող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի ընդունարան՝ 060-544-601 հեռախոսահամարով: