Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՊԵԿ. անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը պարզեցվել է
13/02/2017 17:03
Կիսվել

ՊԵԿ. անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը պարզեցվել է

ՊԵԿ-ը ներդրել է մաքսային մուտքի անդորրագրի էլեկտրոնային համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերի ավտոմատացման և դյուրինացման նպատակով փետրվարի 13-ից գործարկել է մաքսային մուտքի անդորրագրի համակարգը: «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակներում ներդրված համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը հաշվառելու և անհրաժեշտության դեպքում առաջացած պարտավորությունները վճարելու համար նախկինում կիրառվող ապրանքի հայտարարագրի ներկայացման փոխարեն կիրառել ավելի պարզ մեխանիզմ։ Այսուհետ ֆիզիկական անձը կարող է ներկայացնել ուղևորային հայտարարագիր, որի հիման վրա մաքսային աշխատակիցը կհաշվառի և կհայտնի մաքսային վճարների առկայության ու չափի մասին։ «Ընթացակարգերը պարզեցվել են ավելի քան 5 անգամ. եթե նախկինում ֆիզիկական անձը պարտավոր էր 54 դաշտից բաղկացած բեռնամաքսային հայտարարագիր լրացնել, որը նախատեսված է խոշոր բիզնեսի համար, ապա այսուհետ՝ ընդամենը 11 դաշտից բաղկացած մուտքի անդորրագիր: Այսինքն՝ ֆիզանձը տարանջատվել է կազմակերպությունից»,-նշել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը: Մաքսային ձևակերպումների նկատելի պարզեցումը հանգեցնում է նաև ժամանակի ու միջոցների տնտեսմանը: «Եթե նախկինում ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացիները հաճախ ստիպված էին լինում դիմել մաքսային միջնորդներին և վճարել մատուցվող ծառայությունների դիմաց, ապա այժմ այդ գործընթացն իրականացնելու է մաքսային մարմինն՝ առանց լրացուցիչ վճար գանձելու: Մաքսային տեսուչները նախապես ծանոթացել են ծրագրին դասընթացի միջոցով»,-նկատել է «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Անդրանիկ Զաքարյանը:

Նոր համակարգի միջոցով է իրականացվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծվող և վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը։ Պարզեցված մեխանիզմի կիրառման շնորհիվ ժամանակ խնայելուց բացի դուրս է եկել տրանսպորտային միջոցի վերաարտահանման ժամանակ նոր փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, փոխարենը ներմուծման փաստաթղթում նշում է կատարվում տրանսպորտային միջոցի՝ ՀՀ մաքսային սահմաններից դուրս գալու վերաբերյալ։ Արդյունքում արագ սահմանահատում կապահովվի սահմանային անցումային կետում: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի դիտարկմամբ, կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակում կոմիտեն շարունակելու է կատարելագործել հարկային և մաքսային գործընթացները՝ հիմքում դնելով թափանցիկությունը, դյուրինությունն ու ժամանակի տնտեսումը:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25