![Քննարկվել են Շաքիի ջրվեժը զբոսաշրջային նպատակներով առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները](https://b24.am/pub/uploads/2017/02/file_1234_4854850_321912118.jpg)
Քննարկվել են Շաքիի ջրվեժը զբոսաշրջային նպատակներով առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել քննարկում «Շաքի ՓՀԷԿ»-ի և Հայաստանում ներգնա տուրօպերատորների միության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպմանը «Շաքի ՓՀԷԿ»-ը ներկայացրել է ցերեկային և գիշերային ժամերի աշխատանքների նախնական կարգավորման ծրագիրը: Քննարկվել են Շաքիի ջրվեժը զբոսաշրջային նպատակներով առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև՝ ջրվեժի տարածքում անհրաժեշտ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ձևավավորելու հարցը, նշվել է նաև, ենթակառուցվածքների ձևավորումը իրականացնել գործող ՀՀ օրենսդրության համապատասխան:
Հարցի լիարժեք կարգավորման համար Զբոսաշրջության պետական կոմիտեն կնախաձեռնի հերթական հանդիպումներ: