Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Սուրբ Վալենտինի օրվա նվերների համար ամերիկացիները կծախսեն 18.2 մլրդ դոլար
14/02/2017 21:26
Կիսվել

Սուրբ Վալենտինի օրվա նվերների համար ամերիկացիները կծախսեն 18.2 մլրդ դոլար

Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ամերիկացիների միջին ծախսերն անցյալ տարվա ռեկորդային ցուցանիշից (146,84 դոլար) այս տարի կնվազեն մինչեւ մեկ մարդու հաշվով 136,57 դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Մանրածախ առեւտրի ազգային ֆեդերացիայի (NRF) անցկացրած հարցման արդյունքները: Երկրում միագումար ծախսերը կկազմեն 18,2 մլրդ դոլար՝ 2016 թվականի 19,7 մլրդ դոլարի դիմաց:

«Սուրբ Վալենտինի օրը ժողովրդականություն վայելող տոն Է մնում նվերների տեսակետից, թեեւ այս տարի սպառողներն ավելի տնտեսող են դարձել»,-ասել Է NRF-ի նախագահ Մեթյու Շեյը:

Վալենտինի օրը նշողների շուրջ 19 տոկոսը մտադիր են նվիրել ոսկերչական զարդեր. դրա վրա ընդհանուր ծախսերը կկազմեն 4,3 մլրդ դոլար:

Եվս 19 տոկոսը կնվիրի հագուստ (1,9 մլրդ դոլար): Հարցման մասնակիցների ավելի քան երրորդ մասը (37 տոկոսը) իրենց երկրորդ կեսին կտանի ռեստորան, ինչը կնստի ընդհանուր առմամբ 3,8 մլրդ դոլար: Մոտավորապես 2 մլրդ դոլար կծախսվի ծաղիկների, 1,7 մլրդ դոլար՝ կոնֆետների եւ քաղցրավենիքի վրա, 1,4 մլրդ դոլար՝ ընծայաքարտերի, եւս 1 մլրդ դոլար՝ շնորհավորական բացիկների վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69