
Աշխատավարձերը Հայաստանում. 2017 հունվար
Հունվարին Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 188.5 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են Ազգային Վիճակագրական Ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ մասնավոր և պետական հատվածներում աշխատողների միջին աշխատավարձերի տարբերությունը կազմել է շուրջ 60 հազար ՀՀ դրամ: Այսպես, հաշվետու ամսում պետական համակարգում միջին աշխատավարձը սահմանվել է 160.7 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում ցուցանիշը կազմել է 223.1 հազար ՀՀ դրամ:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ մեր երկրում միջին աշխատավարձն ամենաբարձրը ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և հանքարդյունաբերության ոլորտներում է:
Նշենք նաև, որ 2017 թվականի հունվարին, 2016 թվականի հունվար ամսվա համեմատ, մեր երկրում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 6.2% աճ: