Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Հանդիպում մաքսային միջնորդների հետ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ
07/03/2017 16:50
Կիսվել

Հանդիպում մաքսային միջնորդների հետ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ

Քննարկվել են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր

Կարևորելով բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների անհրաժեշտությունը` Պետական եկամուտների կոմիտեն հանդիպում է նախաձեռնել մաքսային միջնորդական կազմակերպությունների հետ՝ քննարկելով ոլորտին առնչվող հարցերն ու կարգավորման ուղիները: ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է արձագանքել և հետամուտ լինել ցանկացած խնդրի: Իրենց հերթին կարևորելով նման ձևաչափով շարունակական հանդիպումները, մաքսային միջնորդները համոզմունք են հայտնել, որ բարձրացված հարցերն արագ լուծում են ստանում, ինչը նպաստում է արտաքին տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Նախաբացթողումային հսկողության վարչության պետն ընդգծել է, որ խիստ հսկողություն սահմանվել մաքսային միջնորդական կազմակերպություններին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ: ՀՀ վարչապետը հստակ խնդիր է դրել՝ մաքսային համակարգի որակական փոփոխություններով նպաստել գործարար միջավայրի բարելավմանը: Սահմանից սկսած բոլորը պետք է գործեն հավասար դաշտում. կառավարության ղեկավարի հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՊԵԿ նախագահի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ առավելագույն ազատականացնել ընթացակարգերը, չստեղծել արհեստական խոչընդոտներ արտահանումների և ներկրումների գործընթացում՝ բիզնեսի համար ապահովելով արդար և ազատ մրցակցային միջավայր: Քանի որ մաքսային բրոքերն այն օղակն է, որ առաջինն է շփվում արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների հետ, հետևաբար նաև նրանց աշխատանքի որակից է կախված բիզնես-մաքսային ծառայություն շփման արդյունավետությունը: ՊԵԿ նախագահը խիստ հանձնարական է տվել՝ բացառել և արագ շտկել տնտեսվարող-մաքսային միջնորդ  գործակցության հնարավոր թերությունները կամ խոչընդոտները: Գեղամ Մովսիսյանը հիշեցրել է, որ խնդիրների մասին կարող են դիմել հեռախոսազանգերի կենտրոն, ինչպես նաև հետադարձ կապի արդյունավետ ապահովման նպատակով զանգահարել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի ընդունարան՝ հատուկ հեռախոսահամարին:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58