Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ֆրանսիացի գործարարներին են ներկայացվել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները
08/03/2017 19:39
Կիսվել

Ֆրանսիացի գործարարներին են ներկայացվել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության գործարարների հեղինակավոր միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում հանդես է եկել զեկույցով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հավելելով. «Նախարար Սուրեն Կարայանն իր ելույթում խոսել է ՀՀ Կառավարության ծրագրերի, ներդողների համար օրենսդրական բարեփոխումների և ներդրումային քաղաքականությամբ մասին: Նախարար Սուրեն Կարայանը ֆրանսիացի գործարարների է ներակայացրել տնտեսության հեռանկարային օղանկները, դրանց զարգացումն ու առկա ներուժը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, դեղագործություն և այլն: Նախարար Սուրեն Կարայանը գործարարների ուշադրությանն է ներկայացրել մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են ՀՀ Կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչությունները, ազատ տնտեսական գոտիները, արտոնյալ առևտրային ռեժիմները, մուտքը մեծ շուկաներ և այլն:

«Վերոնշյալ բոլոր ոլորտներն ունեն զարգացման մեծ ներուժ ու համագործակցության լայն հնարավորություններ, որոնք կյանքի կոչելու համար Հայաստանում ստեղծված են գործարարությամբ զբաղվելու հա մար եվրոպականին չզիջող, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի առաջադեմ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր, Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության և ինտեգրացիոն գործընթացների շնորհիվ անընդհատ ընլայնվող շուկա, ինչպես նաև մի շարք արտոնություններ ներդրողների համար։ ՀՀ կառավարությունն ունի հստակ մոտեցում վերոնշյալ հնարավորությունների իրականացման համար, և ես կուզեի, որ այս ուղերձը հասնի մեր բոլոր գործընկերներին, այն է՝ ներդրողին ամբողջական աջակցություն։ Կուզեի ևս մեկ անգամ շեշետադրել ու վստահեցնել, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին ցուցաբերվում է ներդրողների կարիքների վրա հիմնված մոտեցում՝ ապահովելով ներդրողներին անհրաժեշտ աջակցություն և արտոնությունների լայն գործիքակազմ»-, նշել է Սուրեն Կարայանը։ Նախարարն ընդգծել է, որ կա հայ-ֆրանսիական լայն տնտեսական համագործակցություն, սակայն հարկավոր է իրացնել առկա ողջ ներուժը էլ ավելի խորացնելու այն՝ փոխգործակցելով ներդրումային ծրագրերի շուրջ, բազմազանեցնելով և ընդլայնելով ֆրանսիական կապիտալը Հայաստանուՙմ

Զեկույցի ավարտին գործարարները մի շարք հարցեր են հղել նախարարին, որոնք հիմնականում առնչվել են Հայաստանում ներդրումային նախագծեր իրականացնելու պայմաններին, ԵԱՏՄ, իրանական, եվրոպական շուկա մուտք գործելուն և այլն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Փարիզում անհատական հանդիպումներ է  ունեցել  տասից ավելի գործարարների հետ, որոնք հետաքրքրված են գործունեություն ծավալելու Հայաստանում (գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և այլն): Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ կազմակերպությունների հետ ՝  Airbus Group, Oberthur Technologies,  Artelia ,Bureau Veritas, Inotech International, Farmex Technoligies, MDP Consulting,  Sodiaal Web.ISI, Jamaris, Ֆրանսիայում Հայաստանի Առևտրի և արդյունաբերության պալատ»:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69