
Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Կողմերը քննարկեցին Վերին Լարսի խնդրի շուրջ Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և հնարավոր այլընտրանքային ուղիներին առնչվող հարցեր:
Նախարարը կարևորեց «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից առաջարկվող Հայաստան-Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երկաթուղով և լաստանավով բեռնափոխադրումների տարբերակը:
Նվազեցված սակագների պայմաններում այդ երթուղին՝ ավտոմոբիլային փոխադրումների համեմատությամբ, բավական մրցունակ է դարձել: Երթուղին շահեկան է ներմուծող-արտահանողների համար ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլև այն իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: