Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Կարեն Կարապետյանը ներկայացրեց Հայաստանում սպառողների համար գազի սակագնի ձևավորման տրամաբանությունը
15/03/2017 10:17
Կիսվել

Կարեն Կարապետյանը ներկայացրեց Հայաստանում սպառողների համար գազի սակագնի ձևավորման տրամաբանությունը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազման հնարավորությանը: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նորք Մարաշ վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ ինքը չի պատկերացնում որևէ կառավարիչ, ով հնարավորություն կունենա նվազեցնել բնակչությանը մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագները ու շահագրգռված  չի լինի գնալ այդ քայլին: «Դուք չեք կարող բերել փաստարկ, որ մենք դա չուզենանք: Ո՞րն է տրամաբանությունը, եթե մենք ունենք հնարավորություն նվազեցնել սակագները, բայց չենք անում: Բոլոր մնացած փաստարկները, կարծում եմ, շատ դեպքերում պոպուլիստական են ու ոչ իրատեսական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կարապետյանը:

ՀՀ վարչապետը բացատրեց ՀՀ սպառողների համար գազի գնի ձևավորման տրամաբանությունը: «Տրամաբանությունը հետևյալն է` սահմանի վրա գազի գին, հաստատուն ծախսեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի տարածքում և այդ հաստատուն ծախսերի համար շահութաբերության տրամաբանական նորմա, որպեսզի գազ մատակարարող ընկերությունը կարողանա սպասարկում իրականացնել, ներդրումներ անել և այլն: Այն ծախսերը, որ այսօր բնակչությանը գազ մատակարարող ընկերությունը կատարում է, նախատեսված են շատ ավելի մեծ ցանցի համար: Եթե վաղը մենք կարողանանք մեր տնտեսությունը զարգացնել   և գազի սպառումը Հայաստանի Հանրապետությունում աճի, ապա գազի 1 խորանարդ մետրի վրա գազի մեկ միավոր ծախսը կնվազի»,- մանրամասնեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ իրենք ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին առաջարկել ու առաջարկում են, որպեսզի նրանք հանդիպեն համապատասխան ընկերությունների ղեկավարների հետ և խոսեն գազի գնի նվազեցման մասին. «Եթե որևիցե մեկը, որևիցե քաղաքական ուժ կամ տնտեսագետ, գիտի ինչպես կարելի է այսօր գազի կամ հոսանքի կիլովատի գինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի, հանդիպի այդ ընկերությունների հետ դա ցույց տա, ապացուցի, և եթե մենք չկիրառենք, այդ ժամանակ կարող է մեզ համապատասխան պահանջ ներկայացնել։ Տրամաբանություն չկա, որ մենք շանս ունենք գազի գինն իջեցնելու և չենք իջեցնում։ Եթե ինչ-որ մեկը գիտի դրա լուծումը, թող հրապարակավ ասի»։

Նա հավելեց, որ այդ իսկ պատճառով ժամանակին շատ կարևոր որոշում է կայացվել գազաֆիկացման վերաբերյալ: Նա նկատեց, որ Հայաստանի տարածքի 94-96 տոկոսը գազաֆիկացված է: «Երկիրը, որը գազ չունի, երազում է իր տարածքի 30-38 տոկոսը գազաֆիկացնելու մասին, սակայն մենք նման որոշում կայացրեցինք, որպեսզի շուկան մեծացնենք և,  օրինակ, 2 միլիարդ խորանարդ մետր գազի փոխարեն վաճառենք 4 միլիարդ խորանարդ մետր գազ, հետևաբար մեկ խորանարդ մետր գազի վրա հաստատուն ծախսը երկու անգամ կնվազի»,- եզրափակեց վարչապետը:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41