Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.50+0.50 EUR SELL - 446.00+0.00
OIL:  BRENT - 71.68-0.29 WTI - 66.48-0.45
COMEX:  GOLD - 5059.30+1.68 SILVER - 82.28+6.07
COMEX:  PLATINUM - 2176.00+5.31
LME:  ALUMINIUM - 3102.50+0.81 COPPER - 12964.00+0.64
LME:  NICKEL - 17350.00+2.15 TIN - 46559.00-0.31
LME:  LEAD - 1965.00+0.26 ZINC - 3382.50+1.35
FOREX:  USD/JPY - 155.04-0.06 EUR/GBP - 1.1778+0.19
FOREX:  EUR/USD - 1.1778+0.19 GBP/USD - 1.3482+0.32
STOCKS RUS:  RTSI - 1141.28+0.14
STOCKS US: DOW JONES - 49625.97+0.47 NASDAQ - 22886.07+0.90
STOCKS US: S&P 500 - 6909.51+0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 56825.70-1.12 TOPIX - 3808.48-1.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26413.35-1.10 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10686.89+0.56 CAC40 - 8515.49+1.39
STOCKS EUR:  DAX - 25260.69+0.87
20/02/2026  CBA:  USD - 376.82-0.12 GBP - 507.65-0.69
20/02/2026  CBA:  EURO - 443.25-1.09
20/02/2026  CBA:  GOLD - 60633-1 SILVER - 941.94+27.57
ՊԳԿՎ 2017թ. գերակա խնդիրը չաշխատող պետական ակտիվների վերագործարկումն է
24/03/2017 14:05
Կիսվել

ՊԳԿՎ 2017թ. գերակա խնդիրը չաշխատող պետական ակտիվների վերագործարկումն է

Պետական գույքի կառավարման վարչությունում շարունակվում է կառավարության գործունեության ծրագրից բխող՝ 2017թ-ին նախատեսված միջոցառումների և գերակա խնդիրների իրականացումը:  Մասնավորապես, տարվա գերակա խնդիր է հայտարարվել պետական՝ չաշխատող ակտիվների վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրումը:

Այդպիսի  գույքի տնտեսական շրջանառության մեջ ընդգրկելը կաշխուժացնի տնտեսությունը,  կբարձրացնի  պետական գույքի տնօրինման արդյունավետությունը, ինչի նպատակով էլ դրվել է խնդիրը: Իսկ խնդրի լուծմանը կարելի է հասնել իրատեսական ներդրումային ծրագրերի, կազմակերպությունների վերակազմակերպման կամ հավատարմագրային կառավարման հանձնելու և այլ ճանապարհներով:

Պետական գույքի կառավարման գերակա խնդրի լուծումը, մասնավորապես, կապահովի պետական բյուջեի մուտքերի ավելացումը՝ անշարժ գույքի օտարումից: Կանխատեսվում է, որ 2017 թվականի 1-ին կիսամյակում մոտ 265 մլն դրամ կգոյանա՝ միայն  չօգտագործվող տարածքների օտարումից: ՀՀ պետական բյուջեի մուտքերը կավելանան նաև չօգտագործվող գույքը վարձակալության տրամադրելու, ներդրումային նոր ծրագրերի ներգրավման միջոցով:

Պետական բյուջեի մուտքերը կավելանան նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության աշխուժացումից՝ շահութաբաժինների գծով, որի հետևանքով կմարվեն  նաև պետության և այլ կրեդիտորների նկատմամբ պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Պետական գույքի կառավարման վարչության պետի հանձնարարականով, մինչև հուլիս պետք է առաջարկություններ ներկայացվեն՝ պետական սեփականություն համարվող, չաշխատող անշարժ և շարժական գույքի հետագա տնօրինման վերաբերյալ,  ինչը շարունակական գործընթաց է և որի արդյունքները պարբերաբար ներկայացվում են ՀՀ կառավարությանը:

20/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.82
-0.12
Եվրո (EUR)
443.25
-1.09
Ռուբլի (RUR)
4.9008
-0.0175
Լարի (GEL)
140.9
+0.05
60633
-1
Արծաթ
941.94
+27.57