2017թ. հունվար-փետրվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 10.5%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձյան 2017թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայատսանում արտադրվել է 1,450.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ.-ի համապատասխան ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 10.4%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 41%-ով և կազմել 657.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 18%-ով և կազմել 251.1 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 0.1%-ով և կազմել 541.7 մլն Կվտ ժամ։ Այլ աղբյուրների արտադրության ծավալները չեն փոխվել՝ կրկին արձանագրվել է 0.6 մլն կՎտ ժամ ցուցանիշ։